Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահին

Հունիս 21,2016 21:20

Հունիսի 15-ին համատեղության կարգով Չիլիում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահ Միշել Բաշլեին:

Շնորհավորելով դեսպանին և հաջողություն մաղթելով իր առաքելության իրականացման ընթացքում` Չիլիի նախագահն համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա հայ-չիլիական համագործակցության հետագա զարգացման գործում: Նախագահ Բաշլեին անդրադարձավ 2014 թվականի հուլիսին ՀՀ նախագահի Չիլիի Հանրապետություն կատարած պաշտոնական այցին՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման տեսակետից:

Սանտյագոյում դեսպան Հարությունյանը հանդիպումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Գուստավո Ալյարես Օսանդոնի, Չիլիի պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադե Լառայի, Չիլիի խորհրդարանի Չիլի-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Գուստավո Սելումե Ասբունի, Չիլիի քաղաքական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Չիլիի փոխարտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական

խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային հիմքի ընդլայնման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Չիլիի հետ համագործակցությանը: Այս համատեքստում Չիլիի փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանը Չիլիի համար հանդիսանում է յուրատեսակ դարպաս դեպի ԵԱՏՄ:

Սանտիագոյի քաղաքապետ Կառոլինա Տոհայի հետ հանդիպմանը քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ համապատասխան քայլեր նախաձեռնելուն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930