Լրահոս
Օրվա լրահոսը

Իվան Վոլինկին․ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին. «Ազատություն»

Հունիս 21,2016 21:35

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը համարում է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին՝ չնայած այդ միության հասցեին այսօր հնչող սուր քննադատությանը:

«Այդ ամբողջ քննադատությունը Եվրասիական տնտեսական միության հասցեին միանգամայն անհիմն է», – երեքշաբթի օրը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դեսպանը՝ հիմնավորելով․ – «Արդյունքներն են․ մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես միանշանակորեն հայտարարվեց երեկ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների զրույցի ժամանակ»:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արևմտյան ապրանքների փոխարեն ռուսաստանյան շուկա ավելի մեծ ծավալով ապրանքներ կներմուծվեն ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանք Հայաստանից:

Ի պատասխան հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տարածված կարծիքը, թե հայկական գյուղմթերքը այդպես էլ չի կարողացել լրացնել ռուսաստանյան շուկայում առաջացած բացը, Վոլինկինն ասաց․ «Միանշանակ է, որ անցյած տարի հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը հսկայական աճ է արձանագրել: Պարզապես Հայաստանը փոքր երկիր է և չի կարող ամբողջովին գրավել ռուսաստանյան շուկան»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930