Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանին սատարող բերման ենթարկված կանանց ազատ են թողել

Հունիս 22,2016 21:44

Ժիրայր Սեֆիլյանին սատարող՝ բերման ենթարկված«Հայ կանանց ճակատի» անդամներ Սյուզան Սիմոնյանին եւ Անուշ Կարապետյանին արդեն ազատ են արձակել ոստիկանության բաժնից: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Jirayr_Akcia Jirayr_Akcia-3

Հիշեցնենք, որ   այսօր Արաբկիր եւ Զեյթուն-Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ որոշվում էր Ժիրայր Սեֆիլյանի կալանավորվման վճիռը, դատարանի ետնամուտքից մի խումբ ոստիկաններ ուժ կիրառելով Սյուզան Սիմոնյանի եւ Անուշ Կարապետյանի նկատմամբ՝ նստեցրել էին ոստիկանության մեքենան եւ տարել ոստիկանության Զեյթունի բաժին:

Ոստիկանությունից մեզ նաեւ տեղեկացրեցին, որ այս կանանց բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182 հոդվածի հիման վրա, կազմվել է արձանագրություն, եւ մոտ 30 րոպե առաջ նրանց ազատ են թողել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930