Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց աշխուժություն Գյումրիում՝ Հռոմի պապի այցին ընդառաջ (Ֆոտոշարք)

Հունիս 22,2016 22:10

Մի քանի օր է՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին ընդառաջ Գյումրի են ժամանում հյուրեր տարբեր երկրներից, նույնիսկ որոշ հյուրանոցներում արդեն իսկ տեղ չկա: Արտառոց աշխուժություն  ու ոգեւորություն է նկատվում վերջին մի քանի տարիների ընթացքում անկենդան դարձած այս քաղաքում:

Gyumri_ Gyumri_2 Gyumri_3 Gyumri_4

Ամենուր խոսակցության հիմանական թեման Հռոմի պապն է, նրան՝ ըստ արժանվույն ընդունելն ու ճանապարհելը, հրավիրատոմս վերցնելն ու շաբաթ առավոտյան պատարագին մասնակցելը: Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում շրջում էին նաեւ պապի անվտանգությունն ապահովողները:

Գյումրեցի շինարարներն էլ լարված վերջին շինաշխատանքներ են կատարում Վարդանանց հրապարակում՝ փորձելով հնարավորինս արագ հասցնել ավարտին: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի միջանցքն էլ,  ինչպես տեղեկացրեցին աշխատակիցները, տրամադրվելու է աշխարհի տարբեր ծայրերից Գյումրի ժամանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որպեսզի կարողանան տեղադրել տեխնիկան ու աշխատել: Թեեւ հնարավոր չէ պատկերացնել՝ 600 հավատարմագրված լրագրող ինչպե՞ս են աշխատելու այդ նեղ միջանցքում, այդուհանդերձ սեղան-աթոռներն արդեն շարված են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ի հարկ է թերութիւններ պիտի ըլլան` ;Մանաւանդ Գումայրիի պարագային; Ես անձամբ տեսայ թէ ինչպէս Յովհաննէս-Պօղոս Պապին այցելութեան ատեն-էջմիածնի բաց խորանին շուրջ ,մեր եռանդուն ոստիկանը վայրագաբար և հրմշտկելով կ`ուզէր Պապին Քարտուղար-խօսնակը հեռացնել իր գրաւաած դիրքէն առանց փորձել հասկնալու անոր բողոքները,մինչեւ որ հասկցուցի մերինին որ այդ անձը պաշտօնական մեծ անձ է և թող բարեհաճի աթոռ մը բերել որ ոտքի չմնայ ;
    Հռոմ վերադարձին ան պատմեց այս դէպքը շատ հիւմուրով և ներողամտութեանբ տպաւորուած մեր ոստիկանութեան պարզամտութենէն և ամփորձութենէն;
    Տարիներ վերջ վստահ եմ նման դէպքեր չեն պատահիր . Այս անգամ թող գնահատեն մեր սէրը եւ յարգանքի դրսեւորումը Փրանկիսկոս Քահանայապետին հանդէպ որ պատմական ՄԷԿ ելոյթով տակնուվրայ ըրաւ մարդկային միլիոնաւոր խիղճեր որուն բարերար արդիւնքը սկսած ենք արդէն քաղել և դեռ շատ երկար պիտի քաղենք եթէ իմաստութիւնը ունենանք ըմբռնելու անոր խոր նշանակութիւնը;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930