Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Էյնշտեյնի հայտնի խոսքերը՝ Մարկ Գրիգորյանի ցուցահանդեսի կարգախոս

Հունիս 22,2016 23:40

Ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանի լուսանկարների երկրորդ ցուցահանդեսը բացվեց հունիսի 22-ին, «Էնոտեկա» գինետանը: Ինչպես նշեց լրագրողը, ցուցահանդեսը պլանավորված չէր, գաղափարը ծագել է շատ հանկարծակի. «Գաղափարը շատ պարզ ծագեց: Ես եկա «Էնոտեկա», տեսա Զավեն Խաչիկյանի լուսանկարները, որոնք ցուցադրված էին ու խնդրեցի հնարավորության դեպքում կազմակերպել ցուցահանդես: Ինձ չմերժեցին»:

Լուսանկարներն այնքան էլ շատ չեն, ընդամենը տասն են՝ բոլորը կապված գլխավոր նկարի կարգախոսի հետ՝ «Սերն է պատասխանը»:

1-(1) 2 3 6

«Ցուցահանդեսի մնացած նկարները բնականաբար պետք է կա՛մ համապատասխանեին այդ կարգախոսին, կա՛մ ոճապես մոտ լինեին»,- ասաց Մարկ Գրիգորյանը:

Հեղինակն անկեղծանում է, որ գխավոր նկարի ընտրությունն ինքն անձամբ չի կատարել. նկարն ընտրել է Մարկ Գրիգորյանի ընկեր, ռուս հայտնի լուսանկարիչ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոն: Ցուցահանդեսը բաց  կլինի երկու շաբաթ:

Անի Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930