Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Պուտինի հետ պայմանավորվել է ռուսական զենքի հետ կապված

Հունիս 23,2016 22:49
serj

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը կուսակցական ընկերներին ներկայացրել է Սանկտ -Պետերբուրգում կայացած հանդիպման մանրամասները, Պուտինի հետ հանդիպումը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա վստահեցրեց, որ հայկական կողմն իր դիրքորոշումը չի փոխել ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում. « Մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք  հայտնի 3 սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂՀ ժողովրդի կամարտահայտությունը, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացումը: Սա հանդիպում էր Վիեննայի պայմանավորվածությունները շարունակելու առումով, վերահաստատվել է խաղաղության ամրապնդումը, ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների թվի ավելացումը»:

Նա անդրադարձավ հայ -ռուսական հարաբերություններին, ասելով, որ Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը շատ արդյունավետ է եղել, եւ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ստրատեգիական առումով պետք է զարգանան. «Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի շահերից»:

Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, արդյո՞ք զենքի մասին է, որի մասին շատ է խոսվում՝ Էդուարդ Շարմազանովը հաստատեց. «Ես այն քաղաքական գործիչների թվին եմ պատկանում, որ ասում եմ՝ պետք է խորացնել մեր հարաբերությունները Մոսկվայի հետ: Եվ այո, սպառազինությունների առումով, նաեւ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների զարգացման առումով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930