Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմը անտեսանելի ձեռքի գործ չէր». Ջեյմս Ուորլիք. «Ամերիկայի ձայն»

Հունիս 24,2016 20:27

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների առաջին համատեղ հարցազրույցը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

-Դուք նոր եք վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ո՞րն էր այս հանդիպման գլխավոր նվաճումը, կարծում եք, որ այժմ հնարավոր է երաշխավորել խաղաղություն շփման գծում։

– Ինչպես գիտեք, ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից, որտեղ եւ կայացավ երկու նախագահների միջեւ հանդիպումը։ Պետք է ասեմ, որ թե՛ Վիեննայի եւ թե՛ Պետերբուրգի հանդիպումները կարեւոր էին։ Իհարկե, այս խնդիրը մեկ կամ երկու հանդիպումով լուծում չի ստանալու, սակայն սա մեծ առաջընթաց էր։

Դուք հարցրիք, թե ինչ համաձայնության ենք մենք եկել։ Կարեւոր է հասկանալ, որ նախագահները այս հանդիպումներով փորձում են խնդրի լուծման ելքեր փնտրել, նախ նրանք որոշում կայացրեցին պահպանել հրադադարը։

Ես համոզված եմ, որ միայն եւ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել։ Երկու կողմերը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ընդլայնմանը։ Վիեննայում հնչեցին այս հարցի շուրջ որոշ հակասություններ, սակայն մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ։ Խոսքը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող հետաքննական մեխանիզմի մասին, որը կերաշխավորի հրադադարի պահպանումը։ Միեւնույն ժամանակ հարկավոր է բանակցային կայուն գործընթաց սկսել։

Այժմ սեղանին են դրված, մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, եւ մեր վերջնական նպատակն է երկարատեւ համաձայնագրի հաստատումը։

-Ռուսաստանը զենք է վաճառում կողմերին, դուք համոզված եք, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության վերսկսմամբ։

-Ռուսաստանը հետաքրքրված չէ պատերազմի վերսկսմամբ, Ռուսաստանը հետաքրքրված է իրավիճակի կայունացմամբ։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը անկեղծ է մեզ հետ այս հարցում։ Մենք հավատացած ենք, որ ապրիլյան պատերազմը անտեսանելի ձեռքի գործ չէր։ Դեռ ավելին, Ռուսաստանը հնարավորինս թափանցիկ է այս գործընթացում։ Սա մի հարց է, որի շուրջ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը հակասություններ չունեն։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930