Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերենից քննություն հանձնողների թիվը պակասել է

Հունիս 24,2016 21:21

Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցում «Ռուսաց լեզու» առարկայից քննություն է հանձնել 73 դիմորդ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, հանրապետությունում այս քննությանը մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 500 դիմորդ: Նրանցից 95-ը պետք է քննությունը հանձնեին Երևանում:

«95-ից 22-ը չէին ներկայացել: Բացակայության պատճառներն առայժմ հայտնի չեն: Բայց, սովորաբար, վերջին քննությանը չներկայացողների թիվը մեծ է լինում նախորդ քննությունը տապալելու պատճառով: Անբավարար ստացած դիմորդների մեծ մասն իմաստ չի տեսնում հաջորդ քննությանը մասնակցելու մեջ»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ հանրապետությունում ռուսերենից քննություն հանձնողների թիվն այս տարի նախորդ տարվա համեմատ մոտավորապես հարյուրով պակաս էր:

Ինչ վերաբերում է այս քննության ժամանակ դիմորդների մոտ հեռախոսներ, ծածկագրեր հայտնաբերելուն, Արա Իսպիրյանն ասաց, որ այդպիսի հաղորդում չեն ստացել:

Հիշեցնենք, որ «Ռուսաց լեզու»-ն միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննությունն էր: Հունիսի 25-ից կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930