Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվել է Հայաստանը և Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի հատվածը. սահմանը փակ է

Հունիս 24,2016 22:58

Ուժեղ ջրհեղեղի և սողանքի արդյունքում վնասված է Հայաստանը և Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի հատվածը: Սահմանը ժամանակավորապես փակ է: Վրաստանի Տնտեսության նախարարի խոսքերի համաձայն՝ «պետական բյուջեում նախատեսված են անհրաժեշտ միջոցներ աղետը չեզոքացնելու համար: «Տարերային գործընթացների ակտիվացման պատճառով Դարիալի կիրճում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհային մայրուղու 134-135կմ. Ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է: Մեզ անհրաժեշտ կլինի 10 օր, երկու շաբաթ, որպեսզի վերականգնենք վնասված ճանապարհահատվածը»: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ «համապատասխան գերատեսչությունների համակարգված աշխատանքների շնորհիվ հաջողվել է խուսափել մարդկային զոհերից: Կիրճի ողջ բնակչությունը տարհանվել է»:

«Լեռնային առողջարանների զարգացումը մեր կառավարության գլխավոր առաջնայնություններից մեկն է: Մենք արդեն անցկացրել ենք մի քանի կարևոր հետազոտություններ տվյալ ուղղությամբ և կարող ենք ասել, որ եթե այսօր երկրի լեռնային առողջարանները բյուջեին բերում են 50 000 000 դոլարի չափ եկամուտ, ապա եթե մենք լավ աշխատենք, եկամուտը կբարձրանա մինչ 300 000 000 դոլարը: Ավելի շատ ներդրումներ են ահրաժեշտ երկրի լեռնային առողջարանների զարգացման համար», -հունիսի 24-ին հայտարարել է Վրաստանի Տնտեսության նախարարը:

Վրաստանի Պաշտպանության նախարարը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն՝ քաղաքացիների շուրջ 52% ցանկանում է, որպեսզի Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից: «Դա իսկական ժողովրդավարություն է: Ժողովրդավարության արդյունքում երբեմն ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որից ոչ բոլորն են գոհ մնում: Ժողովրդավարությունը չի նշանակում, որ պետք է բոլորը նույն կարծիքն ունենան: Ժողովրդավարությունը չի նշանակում հասարակության մեջ զինվորական կարգուկանոն: Հուսով եմ, որ բրիտանական հանրաքվեի արդյունքները չեն վնասի Եվրամիության ուժին: Սպասենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Սա դեռևս սկիզբն է: Սա մեծ գործընթացի սկիզբն է, որը կարող է բարդ լինել Եվրոպայի համար, բայց մյուս կողմից կարող է սթափեցուցիչ դեր ունենալ», -հունիսի 24-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

Հունիսի 24-ին Վրաստանի Խորհրդարանի ութերորդ համագումարն ավարտել է իր աշխատանքը, ավարտել է գարնանային նստաշրջանը: Մինչդեռ, քանի որ ծրագրված աշխատանքների մի մասը դեռևս ավարտված չէ, կգումարվեն լրացուցիչ նիստեր: Խորհրդարանական մեծամասնության անդամ Զվիադ Ձիձիգուրին կարծում է, որ «Խորհրդարանի ութերորդ համագումարը շատ լավ գործեր է արել, սակայն դեռ կան հարցեր, որոնք ավարտին չեն հասցրել»: «Խորհրդարանը կարողացել է զգալիորեն բարելավել երկրի Աշխատանքային Կոդեքսի տեքստը, անցկացվել է Տեղական Ինքնակառավարման բարեփոխում, Ընտրական Կոդեքսի բարեփոխում: Անցկացվել է ՆԳՆ-ի բարեփոխում… Խորհրդարանը շատ լավ գործեր է կատարել, բայց հնարավոր է մենք կարողանայինք ավելի շատ բան անել: Մեզ մնացել են անավարտ գործեր: Օրինակ, մենք այդպես էլ ավարտին չհասցրինք Տեղական Ինքնակառավարման բարեփոխումները», -հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավորը:

«Խորհրդարանի ներկայիս կազմը մեծ աշխատանք է տարել: Բավական է հիշել հակախտրականության մասին օրենքի ընդունումը: Ընդունվել են արտաքին հարցերի վերաբերյալ բազում հռչակագրեր և բանաձևեր: Կայացել է Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման մասին պայմանագրի վավերացումը: Կան նաև մինուսներ: Ներկայիս Խորհրդարանը, ինչպես նախկինը, փորձում է իրեն հնազանդեցնել Դատական համակարգը: Դա անթույլատրելի է», -հայտնել է Խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր Վիկտոր Դոլիձեն:

Վրաստանի հայկական համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930