Լրահոս
Օրվա լրահոսը

«Խառնածինները» հասան ընթերցողներին (ֆոտոշարք)

Հունիս 24,2016 23:39

Հունիսի 24-ին ՆՓԱԿ-ում կայացավ Լեւոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գրքում ներառնված են հեղինակի 30 պատմվածք եւ «Քյապի Դամեն» վիպակը: Բոլորն էլ իրապատում են: «Զամբոն» հեղինակի արձակ գործերի առաջին ժողովածուն է: Գրքի նկարազարդումները եւ շապիկի ձեւավորումը հեղինակինն են: Հեղինակը զամբոն ստուգաբանում է որպես խառնածին:

zambo

Լեւոն Բարսեղյանը, իր ձեւակերպմամբ, հատկանշական նվերներ արեց ընկերներին, գործընկերներին, հարազատներին, այդ թվում` գրքի խմբագիր Մարիամ Վարդանյանին, որդուն` Հայկին, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանին, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին:

mesrop-harutyunyan-levon-ba

Մի օրինակ էլ ուղարկելու է լուսահոգի Զորիկ Գալստյանի ընտանիքին, ասում է`  իրեն գրելու մղողներից մեկն էլ Զորիկն է եղել: Շնորհանդեսի մասնակիցներին էլ խոստացավ, որ մի օր հանդիպենք, բոլորիս օրինակներում  նավ է նկարելու` 1500 նավ:

zambo-2

Լեւոն Բարսեղյանն ափսոսաց, որ իր «շնչող» գրքի շնորհանդեսին ներկա չեն լավագույն տղերքը` Ժիրայր Սեֆիլյանը, Շանթը, Հայկը, Գեւորգը…. «Այդ մարդիկ հիմա փակված են ռեժիմի ձեռքով, իսկ ազատության համար կռիվ  պետք է լինի անգամ ամենաժողովրդավարական երկրներում, որովհետեւ եթե ոտքդ քաշես, կարող են մեկ էլ տունդ մտնել»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:

nikol-pashinyan

Նրան ճանաչող բոլոր մարդիկ հետաքրքիր դրվագներ պատմեցին, իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իր համար 2016-ը հայտարարել է հայ ժամանակակից գրքի տարի, ու համոզված է, որ Լեւոն Բարսեղյանի գիրքը իր սիրելի գրքերից մեկն է լինելու, քանի որ հեղինակն է սիրելի: «Ուրախ եմ, որ հայտնվել ենք Ֆեյսբուքյան տիրույթից դուրս, շատ ջերմ մթնոլորտ է, ուր կարող ենք  միմյանց ձեռք սեղմել, մինչդեռ ֆեյսբուքը նման հնարավորություն չի տալիս»,- նշեց Փաշինյանը:

armen-martirosyan

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շնորհանդեսին եկել էր իր փոքրիկ դստեր հետ:  Լեւոն Բարսեղյանի «Զամբոն» տարբեր բնագավառների բազմաթիվ լավ մարդկանց մեկտեղելու հրաշալի առիթ էր դարձել:

zambo1

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930