Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի միջոցով Իրանը կարող է բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Եվրոպա. «ՌԻԱ»

Հունիս 25,2016 12:00

TRACECA տրանսպորտի համագործակցության Ադրբեջանի մասով ծրագրի ազգային քարտուղար Աքիֆ Մուստաֆաևը նշել է, որ Իրանը կարող է օրեկան 3 միլիոն տոննա ապրանք տեղափոխել Եվրոպա՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է  ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Մուստաֆաևի խոսքերով` այդ ճանապարհը կարող է փոխարինել Իրան-Թուրքիա-Եվրոպա ճանապարհին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու իր ծրագրերի մասին։ Մուտաֆաևի խոսքերով` բեռնափոխադրումների նոր ճանապարհների որոնումը պայմանավորված է Թուրքիայի ներքին և արտաքին անկայուն իրավիճակով, որը կարող է ցանկացած պահի խնդիրներ առաջացնել Իրանից Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930