Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի սպանությունը բացահայտվեց

Հունիս 25,2016 13:19

Հունիսի 24-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Արսեն Խոջոյանը սուր-կտրող գործիքով հարվածել է 1999 թ. ծնված Աստղիկ Հանիսյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Ժամը 23.55-ին Ա. Հանիսյանը հիվանդանոցում մահացել է:
ՔԿ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.55-ին, Ա. Խոջոյանը հայտնաբերվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղի տներից մեկում:
Հունիսի 25-ին, ժամը 3-ին, Արսեն Խոջոյանը ձերբակալվել է ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930