Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկվածներին

Հունիս 25,2016 18:36

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիական ակտիվիստների բերման ենթարկելու մասին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է:

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները:

ՄԻՊ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930