Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապի այցի ընթացքում Ոստիկանությունը զանգվածաբար խախտում է մարդու իրավունքները

Հունիս 25,2016 20:00

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Այսօր՝ 2016 թ. հունիսի 25-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի ծրագրով Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ժամը 11-ին նախատեսված Սբ. Պատարագի և Երևանի Հանրապետության Հրապարակում ժամը 19-ին նախատեսված՝ Էկումենիկ արարողության և խաղաղության աղոթքի ընթացքում Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին Հռոմի Պապին տեղեկացնելու նպատակով քաղաքացիական նախաձեռնության կարգով հայտարարվել էր ցուցապաստառներով ֆլեշմոբ կատարելու առաջարկության մասին:

Ոստիկանությունը, իրեն ըստ էության օրենքից դուրս հայտարարելով և քողարկվելով Պապի այցելության ընթացքում հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն անցկացնելու հանգամանքով, զանգվածաբար խախտել է հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ շուրջ երկու տասնյակ անձանց ապօրինի կերպով, այդ թվում՝ ոմանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով և հարվածներ հասցնելով տարել է ոստիկանության տարբեր բաժիններ՝ նրանց զրկելով ազատությունից:

Ոստիկանության գործողություններն ակնհայտ ապօրինի են և ոտնահարոըւմ են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Մեր ունեցած տվյալներով այս պահի դրությամբ բերման են ենթարկվել Շահեն Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը, Ռազմիկ Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Մանուկյանը, Վահրամ Պետրոսյանը, Փայլակ Թևանյանը, Տիգրան Մազմանյանը (լրագրող է), Տիգրան Կիրիշչյանը, Էլմոն Եղնուկյանը, Միքայել Նազարյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Ներսես Գևորգյանը, Սևակ Մանուկյանը և Հովհաննես Ղազարյանը: Դեռևս չհաստատված լուրեր կան նաև այլ բերման ենթարկվածների վերաբերյալ:

Փաստորեն՝ Ոստիկանության ղեկավարությունը և այս զանգվածային բռնություններին մասնակցող բոլոր իրավապահ մարնինների ծառայողները անցել են իրենց լիազորությունների սահմանը և կատարել են քրեական հանցագործություն՝ քաղաքական նպատակներով հալածանքի ենթարկելով նշված Ֆլեշմոբի ենթադրյալ մասնակիցներին:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, ողջունելով խաղաղության և մարդասիրության դեսպան Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան, Կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետի և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում կան 14 քաղբանտարկյալներ՝ Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանը, Ալեք Պողոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանը, Սևակ Մնացականյանը, Հայկ Հարությունյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Հայկ Կյուրեղյանը, Գևորգ Սաֆարյանը և Ժիրայր Սէֆիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930