Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Թանկարժեք նիստերի դահլիճ՝ Գյումրու քաղաքապետարանում (Ֆոտոշարք)

Հունիս 25,2016 20:20

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում Հռոմի պապի մատուցած պատարագից անմիջապես հետո հանդիսավորությամբ բացվեց Գյումրու քաղաքապետարանի նիստերի  դահլիճը: Այն հեղինակել է գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանը: Նրա տեղեկացմամբ, այն 92 տեղանոց է ու շատ ավելի հարմարավետ, քան ԱԺ նիստերի դահլիճն է: ԱԺ դահլիճը, ըստ ճարտարապետի, ծանրաբեռնված է:

gyumri3

Նկատենք՝ այս դահլիճի գլխավոր առավելությունն այն է, որ այստեղ է տեղադրված Մինաս Ավետիսյանի ռեստավրացիայի ենթարկված «Հայկական հովվերգություն» որմնանկարը: Հենց այս որմնանկարն էլ դահլիճը դարձնում է թանկարժեք ու նրբաճաշակ: Հիշեցնենք, որ հենց այս որմնանկարի վերականգման շուրջ  էին վիճաբանություններ ծագել Մինաս Ավետիսյանի որդու ու Գյումրու քաղաքապետի միջեւ: Սամվել Բալասանյանը հրաժարվում էր «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգման ու Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխելու համար «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամին վճարել 55 միլիոն դրամ՝ պատճառաբանելով, որ նախկին իշխանությունների հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ինքը վճարելու է 37 միլիոն դրամ:

gyumri1

Հիմնադրամի կողմից պահանջվող մնացած ծախսերը, ըստ քաղաքապետի, ուռճացված էին: Մինաս Ավետիսյանի որդին էլ դժգոհում էր, որ ինքը հայտնվել է Գյումրու երկու քաղաքապետերի արանքում: Նա նշում էր, որ պարտք են մնացել իտալացիներին: Ինչեւէ,  այսօր որմնանկարն արդեն զարդարում է քաղաքապետարանի նիստերի դահլիճը:

gyumri2

Մինչ Հռոմի պապը այցելում էր Գյումրու Անի թաղամասում գտնվող «Տիրամայր Հայաստան» կուսանոց, Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցեց դահլիճի բացման արարողությանը: Դահլիճը բացելու պատիվը տրվեց Գյումրու ավագանու անդամներին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ մեծ դահլիճ ունենալով ՝ իրենք հնարավորություն կունենան մեծ թվով քաղաքացիների մասնակից դարձնելու  ավագանու նիստերին:

gyumru qaxaqapetaran2

gyumru qaxaqapetaran1

gyumru qaxaqapetaran

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930