Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքս, ես գիդեմ, որ ասում եմ»

Հունիս 26,2016 21:24

Դրամա 1 գործողությամբ

(Կողքի սեղանից լսված խոսակցություն)

Գործող անձինք. 

Տղա (ակնհայտորեն «լավ տղա» տեսակներից, փող ունի՝ հավանաբար պապան ա տվել, հոգով ՀՀԿ-ական, բայց՝ առանց կրծքանշանի)

Աղջիկ (ակնհայտորեն՝ մոլորյալ ռոմանտիկ, որ սիրահարվել է ՀՀԿ-ականի, բայց հոգու խորքում հասկանում է, որ դա այնքան էլ ռոմանտիկ բան չէ):

Երեւանյան նորաձեւ սրճարան: Նստած են Տղան ու Աղջիկը: Զրուցում են Պապի այցից:

Տղա-Էդ սաղ ձեւ ա, կյանքս…

Աղջիկ– Վա՜յ, լավ էլի, էլի սկսեցիր, ի՞նչ գիտես դու…

Տղա- Կյանք, դու ինձ լսի, ու հավատա, էդ սաղ ձեւ ա, ասըմ եմ քեզ, դու ինձ լսի…

Աղջիկ– Չէ, ես տենց չեմ կարծում:

Տղա– Յանի ի՞նչ, քեզ թվում ա ինքը իրա Իտալիայո՞ւմ էլ ա էդ քոսոտ Ռենոն քշում:

Աղջիկ– Հա, բա ինչ…

Տղա-Արա, այ ցավդ տանեմ, արա, բայց դու էս ինչ հարիֆ գյադա ես..

Աղջիկ-Վայյյյ, պրծի հա, կարգին խոսա…

Տղա – Հա, լավ, էլ մի հոտի, լավի մեջ եմ ասում կյանքս:

Աղջիկ– Նորմալ խոսա, թե չէ կգնամ ստեղից:

Տղա– Ավելի լավ ա դու քո սալաթը խելոք կեր:

Աղջիկ– Լսի, եթե նորմալ չես խոսալու, ես գնում եմ:

Տղա-Ոչ մի տեղ էլ չես գնում: Էդ էր մնացել պակաս՝ մի հատ ձեւիստ բիձու պատճառով կռվենք:

Աղջիկ-Հարցը Պապը չի, գիտե՞ս, հարցը էն ա, որ դու չես կարում պատկերացնես, որ մարդը կարա լինի համեստ, կարա աչքածակ չլինի, կարա իրա համար մեկ լինի՝ «Մերս» ա քշում, թե «Ռենո», կարա մենակ հացուպանիրով կշտանա ու դարդ չանի, որ խորոված-քյաբաբ չի ուտում, որ կարա լրիվ ուրիշ բաների մասին մտածի սաղ օրը, ոչ թե մենակ՝ ուտելու, մեքենայի ու տունը մեծացնելու… էդ ա սաղ հարցը…

Տղա– Ցավդ տանեմ, եթե մարդը մի բան չունի, ինքը չի կարա ուրիշ բանի մասին մտածի, մենակ էդ ա մտածելու՝ խի՞ Վալոդը ունի, ես չունեմ, ու դու ստեղ իզուր սերիալ մի սարքի, յանի տենց չի:

Աղջիկ– Լավ հա, մենք լրիվ ուրիշ բաներից ենք խոսում, մենք տենց էլ իրար չենք հասկանում…

Տղա– Լսի, սալաթդ կեր հա, սառեց… ու ես քեզ տոշնի եմ ասում՝ ինքը ստեղ իրան դրել էր իրա երազած տղու տեղը, բայց իրա իտալիաներում ինքը լավ էլ կայֆավատ ա ըլնում…

Աղջիկ-Ի՞նչ ես ստից բաներ խոսում, վերջացրու հա, ոչ մի տենց բան էլ չկա:

Տղա– Կա, ու էդ հարյուր տոկոս ա…

Աղջիկ-Չեմ հավատում:

Տղա-Հորս արեւ, տենց ա:

Աղջիկ– Օֆֆֆֆ, պրծի, արի ուրիշ բանից խոսանք…

Տղա-Չե՞ս հավատում:

Աղջիկ-Չէ, չեմ հավատում:

Տղա– Չջոգի, ես քեզ ասում եմ՝ հորս արեւ, դու ասում ես՝ չե՞մ հավատում…

Աղջիկ-Արի թեման փոխենք, հա՞:

Տղա-Հիմա ի՞նչ՝ հավատո՞ւմ ես:

Աղջիկ-Լավ, դե որ տենց ա, ասա՝ ի՞նչ գիտես, որտեղի՞ց ես իմացել:

Տղա-Էդ ի՞նչ կարեւոր ա: Ես քեզ ասում եմ տենց ա:

Աղջիկ-Եղավ, լավ: Փակեցինք թեման:

Տղա– Աղջիկ ջան, թեման փակող-բացողը ես եմ, դու չես, ականջիդ օղ արա:

Աղջիկ-Հասկացանք:

Տղա-Հավաքի քեզ հլը… Ի՞նչը հասկացար, հը՞, ի՞նչը հասկացար…

Աղջիկ-Հասկացա, որ չես ուզում ասես, թե որտեղից ես տենց բան լսել, ուրեմն ես չգիտեմ էդ ճիշտ ա, թե չէ…

Տղա-Էս լեզվի՞դ ես տալի, հա՞:

Աղջիկ-Չէ, կարծիքս եմ հայտնում, իրավունք չունե՞մ…

Տղա – Ունե՜՜՜ս, բա չունես, ամեն ինչ էլ ունես, դե դու զարգացած աղջիկ ես, իրավունք-միրավունք ես խաղացնում ստե…

Աղջիկ-Լավ, արի իսկականից վերջացնենք ու գնանք:

Տղա– Հիմա ի՞նչ , պիտի մորս արեւ երդվե՞մ, որ հավատաս:

Աղջիկ-Մի՛ երդվի:

Տղա – Չե՞ս հավատում:

Աղջիկ-Ախր ինչի՞ն հավատամ, հը՞ն, ինչի՞ն հավատամ, ախր ստից բաներ ես խոսում, էնքան որ Պապին իմ աչքում քցես, ախր ի՞նչ ես խոսում…

Տղա– Ես էլ քեզ ասում եմ, որ հարուր տոկոսանոց բան եմ ասում քեզ, ինքը ընդեղ լրիվ ուրիշ ձեւ ա պահում իրան:

Աղջիկ-Հա՞…

Տղա-Հա՛:

Աղջիկ-Ու չե՞ս ասում, թե որտեղի՞ց քեզ տենց ինֆորմացիա:

Տղա– 100 տոկոս ա:

Աղջիկ-Հա, բայց ի՞նչ գիտես:

Տղա –Ես որ յոթերորդ դասարան էի, ինքը մեր կողքի դասարան էր սովորում, ըտուց գիդեմ…

Աղջիկ-Յա՛խք, բայց ինչ ցինիկն ես դու…

Տղա– Հլը հավքի քեզ, աղջի, որ տվել եմ մի հատ, է՜….

ՎԱՐԱԳՈՒՅՐ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. eeh says:

    Շատ լավն էր։ Բռավո, հարգելի Մելանյա։Սարսափելին էն ա, որ ոնց որ թաքնված միկրոֆոնով ձայնագրած լինի։

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Շնորհակալություն 🙂 Չէ, չէի ձայնագրում, բայց խոսակցությունը տպավորվեց մեջս: Իհարկե, ուրիշի զրույցները լսելը անբարեկրթություն է, բայց դե՝ լսվող բանը լսվում է 🙂

      • eeh says:

        Կասկածում եմ, որ այդ երիտասարդը շշուկով էր խոսում։ Ոնց որ ծերուկ Վոլանդը կասեր, «էս քսանհինգ տարում որոշ կարգի հայ տղաները շատ չեն փոխվել։ Սրճարանների առատությունը մենակ ավելի շատ հնարավորություն է ընձեռնել՝ իրենց քարթույությունը արտահայտելու»։

  2. Լուսինե says:

    Ու ավելի վատը այն է, որ նման խոսակցությունը ֆանտաստիկայի ժանրից չէ: Շատ ափսոս, որ նման տխմար երիտասարդի կողքին կարող է կին կամ աղջիկ լինել: Այս խոսակցությունից հետո իրեն հարգող ցանկացած կին կամ աղջիկ պարզապես պետք է փախչեր հնարավորինս հեռու: Ձեզ հարգեք սիրելի աղջիկներ, Ձեզ մի թույլ տվեք անգամ 10 րոպե ապրել նման տխմարների շրջապատում:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Ուրիշի զրույցները լսելը անբարեկրթություն է, սակայն այն հանրությանը գեղեցիկ ներկայացնելը՝ քաջություն: 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930