Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական արտադրանքն ու հայկական շուկան

Հունիս 27,2016 08:00

Շատ են գրում ու խոսում այն մասին, որ անհրաժեշտ է հրաժարվել Թուրքիայում արտադրված ապրանքներից, բայց գրեթե չի նշվում՝ որոնք են այդ ապրանքները: Ստորև ձեզ ենք ներկայացնում թուրքական արտադրության մի քանի բրենդներ, որոնք շատ են գովազդվում ու սպառվում հայաստանյան միջավայրում: Նպատակը ընթերցողին ու շարքային գնորդին պարզապես այդ ապրանքների անվանումները հաղորդելն է, իսկ գնել, թե ոչ, յուրաքանչյուր մարդու որոշելիքն է:

1. Քոչ հոլդինգը Թուրքիայի ամենամեծ հոլդինգն է: Նրան է պատկանում կենցաղային տեխնիկա արտադրող ու Հայաստանում պարբերաբար գովազդվող Beko ապրանքանիշը:

2. Էվյափ հոլդինգը մասնագիտացած է հիգիենայի պարագաներ արտադրելու գործում: Էվյափ հոլդինգի ապրանքներից մի քանիսը նույնպես կարելի է հանդիպել հայկական շուկայում՝ Fax և Duru օճառներ, Arko լոգանքի գելեր տղամարդկանց համար:

3. Հայաթ հոլդինգը մասնագիտացած է տան մաքրության, անձնական հիգիենայի պարագաների արտադրության ոլորտում: Հոլդինգին պատկանող ապրանքները հայտնի են նաև հայկական շուկայում՝ Molped հիգիենիկ միջադիր, Bingo լվացքի փոշի, Molfix մանկական տակդիր, Papia զուգարանի թուղթ:

4. Երևի չկա այնպիսի կին կամ աղջիկ, որ չօգտվի Erkul kozmetik-ի արտադրանքներից՝ շրթներկ, մանիկյուր, տուշ, կարմրաներկ: Այս բոլորը Հայաստանում հատնի են որպես Golden Rose ու Classics բրենդների ապրանքներ:

5. ABC Deterjan արդյունաբերական և առևտրային կազմակերպությունը չունի հոլդինգի կարգավիճակ, սակայն էականն այն է, որ դրա արտադրանքները նույնպես տեղ ունեն հայկական շուկայում՝ ABC և Alfa լվացքի փոշիների/հեղուկների տեսքով:

6. Թահա հոլդինգը հիմնադրվել է 1988 թվականին: Տարիներ անց այն գնել է ոչ միայն թուրքական, այլև հայկական ու համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող LC Waikiki ապրանքանիշը, որ արտադրում է հագուստ և աքսեսուարներ երեխաների ու երիտասարդների համար: Երևանը ողողված է LC Waikiki խանութներով:

7. Arian քիմիական առևտրային և արդյունաբերական կազմակերպությունը նույնպես մասնագիտացած է հեղուկ օճառներ, աման լվացող հեղուկներ և մաքրող այլ միջոցներ արտադրելու գործում: Նրան են պատկանում հայկական շուկայում վաճառվող Ave և Home Plus բրենդները:

Եվ վերջում նշենք, որ Հայաստանում սպառվում են նաև բժշկական լեյկոպլաստներ ու վիրակապեր արտադրող Cansınbant ապրանքանիշի արտադրանքները:

Սա բնականաբար ամբողջական ցանկ չէ, սակայն այստեղ ներառված էին ամենատարածված ու լայն սպառում ունեցող իրերը:

Աիդա ԳՐԻԳՈՐՅԱՆ

https://grigoryan-aida.blogspot.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Հրաժարվեք, տեսնենք ինչո՞վ քե փոխարինելու։ Տեղական աղբո՞վ, թե՞ ավելի բարձրակարգ ու թանկ փոխարինողներով։

    Մինչև հիմա Սելպակի որակին մոտ որակով անձեռոցիկ չեն կարողանում/ուզում արտադրել։ Ավելի բարդ բաներից խոսելն անիմաստ եմ համարում։

    Էլ չեմ ասում, որ մեր խղճուկ շուկան Թուրքիայի արտահանման չնչին մասն է։
    Ոչ թե մտածեք, ոնց անեք որ թշնամին չհարստանա, այլ ոնց անեք, որ մեր երկիրը հարստանա։ Ոնց անենք, որ նորմալ իշխանություն լինի, որ օլիգարխներին ստիպի նորմալ հարկեր վճարել, վճարածն էլ փոզմիշ անելու փոխարեն երկիրն ու բանակը հզորացնել։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930