Լրահոս
Օրվա լրահոսը

40-70 հազար թոշակ՝ հանուն հայրենիքի զոհվածի ընտանիքին և 400 հազար դրամ թոշակ՝ դատախազին (Տեսանյութ)

Հունիս 27,2016 10:00

40-70 հազար թոշակ՝ հանուն հայրենիքի զոհվածի ընտանիքին և 400 հազար դրամ թոշակ՝ դատախազին. սա, իհարկե, միակ աղաղակող անարդարությունը չէ մեր երկրում, ոչ էլ միակ անաստված մոտեցումը ՀՀ շարքային քաղաքացիների խնդիրներին:

Սակայն ապրիլյան իրադարձությունները սթափեցնող ազդակ եղան բոլորիս համար ու գուցե, ինչ-որ տեղ ուշացումով, ստիպեցին այլ կերպ մոտենալ մեր բանակին, պետականությանն ու անվտանգությանը վերաբերով հարցերին՝ մեր ամբողջականությունն ապահովող զինվորների ու նրանց ընտանիքների խնդիրներին:

Իմ հեղինակային «Մերոնք» հաղորդաշարը վերաբացելով՝ ես ևս նպատակ ունեմ ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը և հնարավորության սահմաններում նպաստել դրանց կարգավորման գործընթացին: Շնորհակալություն առցանց «Առավոտի» տնօրինությանը՝ հարթակ տրամադրելու համար:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930