Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմքի դժգունությունն ու հոգնած գծերը վերացրեք կաթի եւ ասպիրինի հաբերի լուծույթով

Հունիս 27,2016 11:30

Դիմակներ՝ ճարպոտ մաշկի համար

Ծիրանն արդեն հասել է, որն օգտակար միրգ լինելուց բացի, նաեւ հրաշալի միջոց է ճարպոտ դեմքը մաքրելու համար: Մաքրել ծիրանի կեղեւը, շատ մանր կտրատել, խառնել նույնչափ թթված կաթի հետ եւ քսել դեմքին, այնուհետեւ լվանալ դեմքը սառը ջրով:

Ճարպոտ մաշկի համար առաջարկվող դիմակ կարող եք պատրաստել հետեւյալ կերպ. կարտոֆիլի ալյուրը խառնել քերած լոլիկի հետ, ավելացնել մի քանի կաթիլ արեւածաղկի յուղ: Դիմակը դեմքին թողնել 15-20 րոպե, ապա դեմքը լվանալ գոլ ջրով:

Կամ՝ 1 ճաշի գդալ գազարի հյութը տրորել 1 թեյի գդալ կարտոֆիլի ալյուրով, քսել դեմքին: 20 րոպե հետո դեմքը լվանալ կիտրոնահյութի եւ ջրի խառնուրդով` 1 բաժակ ջրին 1 թեյի գդալ կիտրոնի հյութ:

Եթե ձեր մաշկն անառողջ տեսք ունի` գունատ, դեմքին դրեք լոլիկի շերտեր:
Եթե դեմքի մաշկը կոշտացել է, ճաքճքել, 1 ճաշի գդալ փիփերթի արմատները, 1 ճաշի գդալ լորենու ծաղիկները, 1 ճաշի գդալ մեղրը խառնել, ավելացնել 1 բաժակ սառը ջուր եւ կրակի վրա փակ ամանով եռացնել 10 րոպե։ Թողնել սառչի, քամել, թուրմը լցնել փակվող կափարիչով շշի մեջ։ Շիշը պահել սառնարանում եւ ամեն օր դեմքը մաքրել թուրմով։

Դեմքի դժգունությունն ու հոգնած գծերը ծածկելու համար մի քիչ կաթի մեջ լուծել 4-5 ասպիրինի հաբ, լավ խառնել եւ ծեփուկը տարածել դեմքի վրա։ Թողնել 10 րոպե, ապա դեմքը լվանալ գոլ ջրով։

Մի բուռ վարդաթերթիկների վրա լցնել եռման ջուր եւ 15-20 րոպե թողնել փակ ամանի մեջ։ Լուծույթով օրական 2 անգամ ցողել դեմքը։

Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

25.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930