Լրահոս
Օրվա լրահոսը

Քարերով հարվածել և սպանել է

Հունիս 27,2016 12:58

Հունիսի 23-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուց ձոր տանող ճանապարհի պահակատան մոտ դիակ և արյան հետքեր կան:

Մեկնած օպերատիվ խումբը Հրազդանի կիրճում` «Ատոմէներգո» ինստիտուտի հարակից տարածքում, հայտնաբերել էր 1967 թ. ծնված Արսեն Պողոսյանի դիակը` գլխի վնասվածքներով:

Նշանակվել էր ԴԲՓ:

Հունիսի 24-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «Հրազդան» մարզադաշտին կից բենզալցակայանի մոտից, «գլխի վնասվածք» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխել 45-ամյա Լևոն Ս.-ին, որը հիվանդանոցում հայտարարել էր, որ նշված վայրում քարով հարվածել են գլխին` պատճառելով վնասվածք:

Նշանակվել էր ԴԲՓ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների   ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, վիճաբանության ժամանակ, 2000 թ. ծնված Ս. Հ.-ն քարերով հարվածել է Ա. Պողոսյանին և Լևոն Ս.-ին, ինչի հետևանքով Ա. Պողոսյանը վնասվածքներից մահացել է, իսկ Լևոն Ս.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, հունիսի 24-ին, ժամը 23.00-ին,  Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել Ս. Հ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Ս. Հ.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930