Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա եկել է պահը, որ ձեզ խփեն, ձեզ միայն խփելով կարող են այստեղից հանել եւ ուղարկել». Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀԿ-ին (Տեսանյութ)

Հունիս 27,2016 16:40

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ուղղեց նույն հարցը, ինչ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էր հարցրել՝ կարո՞ղ եք բացատրել, թե ինչու ՀՀ-ում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում՝ անընդհատ նույն ուժը, նույն անձինք 90-ականներից մնում են, ՝չնայած նրան, որ ՀՀ քաղաքացիների կյանքը վատթարանում է՝ աղքատությունը ահավոր չափերի է, արտագաղթ կա, քաղաքացիները աշխատանք չունեն, այս ամենին գումարվել է 4-օրյա պատերազմը: Ինչպե՞ս է լինում, որ ՀՀ-ում իշխանությունը չի փոխվում ընտրությունների միջոցով: Ի՞նչ է, մեր քաղաքացիները չե՞ն հասկանում, որ չպետք է ընտրել այսպիսի իշխանավորների:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե եւ հասկանում են, բայց հետո մեկ-մեկ լսելով ձեր ելույթները՝ հիասթափվում են ու որոշում են, որ ավելի լավ է իշխանությանը ձայն տալ, քան ձեզ: Ենթադրում եմ, դա է պատճառը»:

Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ «որքան ցանկանանք, այնքան էլ կխփենք». «Դուք չեք ընտրվել, զբաղվել եք խփելով: Հիմա եկել է պահը, որ ձեզ խփեն: Հանրության մեջ այդ մտայնությունն է, որ ձեզ միայն խփելով կարող են այստեղից հանել եւ ուղարկել»:

Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն իր գործընկերներից ներողություն խնդրեց՝ ասելով, որ տղամարդկանց կարող է պատասխանել այս ոճով հարցադրումներին, բայց Փոստանջյանին չի ուզում պատասխանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea says:

    Նա գնաց մենակ:
    Ազերի նախագահ Ալիեվը բացում է փակագծերը:
    Ալիեվի զեկույցը Սան-Պետերբուրգից հետո:«Ադրբեջանական կողմը, եւ ես, մասնավորապես, բազմիցս նշել է, որ մենք կարող ենք միայն քայլ առ քայլ լուծելու հակամարտությունը. Քանի որ հակառակ դեպքում դա անհնար է: Հայաստանը մշտապես փորձում է բարդացնել իրավիճակը, կոտրել է բանակցային գործընթացը եւ տարբերակը փուլային կարգավորման համար: Սակայն, մեր կարծիքով, այն որ առավել նպատակահարմար ճանապարհ է: Այն կարող է հանգեցնել վաղ խնդրի լուծմանը: Սկզբունքային դիրքորոշումը Ադրբեջանի կառավարության հարցի վերաբերյալ հայտնի է»:

    Այս դիրքորոշումը երբեք չի փոխվել եւ չի էլ փոխվելու:

    Այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի ունենա անկախություն, երբեք չի կարող ստեղծել երկրորդ հայկական պետություն Ադրբեջանիպատմական հողերի վրա,ասում է Ալիեվը: Սա է հիմնական հարցը:
    Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա ապագայի հարց է. Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրվել: Որպես Ադրբեջանի մաս ունենք Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում: Եվրոպայում եւ այլ երկրներում պետք է առաջավոր փորձից եւ տարբեր կարգավիճակներից մի տարբերակ ընդունել: Սակայն, այդ կարգավիճակը չպետք է խախտի տարածքային ամբողջականությունը մեր պետության »:

    Ահա թե ինչու է լռում մեր հսկան:

    Լավրովը փթեթը բերեց Հայաստան, այն հաստատեց Սերժը իսկ Պուտինն նվեր տվեց Ալիեվին:Փաթեթում երկու հարց կար,կամ Արցախի հանձնումը Ալիեվին կամ էլ հրաժարվել նախագահական աթոռից:
    Ահա թե որն է պատճառն Ժիրայր Սեֆիլյանին երկու ամսով փակելու նպատակը:Նա է միակ չոր ոսկոռն, որ Սերժն չի կարողանում կուլ տալ:
    Տեղի է ունեցել այն, ինչի մասին ասվել է բազմիցս՝ ամեն ինչի համար պատասխան են տալու մեր երիտասարդները ճակատի առաջին գծում, ոչ թե իշխող ռեժիմի մերձավորները:
    Հայաստանը շատ թանկ վճարում է Ռուսաստանի գործողությունների համար, եւ ոչ ոք նրան օգնության չի գա: Իսկ ինչի՞ համար օգնել Ռուսաստանի վասալին՝ մարդասիրական նկատառումների՞ց: Քաղաքականության մեջ նման բան խիստ հազվադեպ է լինում, բայց երբեք՝ ռուսական շահերի կապակցությամբ:

    Ինչ է սպասվում:
    Նոր պատերազմ,բայց այս անգամ լիելուէ ավելի ծանր եվ ոչ թե 92 զոհ այլ լինելու է հազարավոր զոհեր:Մեր երիտասարդ զինվորների 90% կոչնչնան:
    Սիրելի մայրեր մի տխրեք այլ քանի դեռ ժամաակ ունեք գոնե վերջին հրաժեշտն տվեք Ձեր զավակներին, Ձեր վերջին խորհուրդներով,իսկ ինչ խորհուրդ կտաք, այս մեկն էլ դու որոշիր:

    Որից հետո Ռուսն էլ ճիշտ ժամանակին կմտցնի խաղաղապահ զորքեր իսկ Արցախն էլ կմնա նույն տաշտակին, Ազերի կազմի մեջ ամենաշատը (Արցախի Ինքնավար Հանրապետություն) ձեռք բերելով:Որից հետո բոլորն էլ Արցախից մի մարդու նման կգան Հայաստան եվ կստեղծեն նոր պետություն Արցախի հանրապետություն իսկ Երեվանն էլ կդառնա Էրեբունի:
    Որից հետո կարելի է ասել «Շնորհավորում էնք Ձեզ անթասիբ Երեվանցիներ»:Ամբողջ պատերազմի ընթացքում գոնե մի հատ գնդի հրամանատար դուրս չեկավ Ձեզանից,Իսկ Վ.Մանուկյանը որ ամբողջ կյանքում սրանց անվանում էր փնթի բոշաներ,հիմա լսեք թե ինչպես է գովաբանում « Սերժ Սարգսյանը հեղափոխական լուսավորիչ է, նոր համակարգի հիմնադիր հայր»:

    Ինչու էր Հռոմի պապը տխուր Հայաստանում:

    Սերժի վստահված մարդկանցից մեկը,որը շատ մեծ հավատացյալ է, դեռ հայտնի չէ նրա անունը,ներկայացրել է Պապին իսկական Հայաստանի բռնատիրական դեմքը: Իսկ Պապը հուզված է եղել «առաջինը Հիսուսի Ավետարանն ընդունած» երկիր, ներկայիս ժողովրդի ծանր վիճակից:

  2. Նարինե says:

    դու էլ զգուշացնում ես,որ ժողովուրդը մտադիրա սեռժին խփի?դու ինչ ես արել ժողովրդի համար?
    իսկ եթե,քեզ թվումա,որ պատվերով ելույթներիդ համար ժողովուրդը քեզ պիտի վստահի,շատ սխալվում ես..նույնիսկ պատվերով ելույփդ չես կարողանում գրագետ ձևակերպել

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930