Լրահոս
Օրվա լրահոսը

17-ամյա աղջկան սպանելուց հետո Արսեն Խոջոյանը ժպտում է

Հունիս 27,2016 19:33

Հունիսի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 25-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ առաջիկայում նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կնշանակվի:

Ա. Խոջոյանը ներկայումս գտնվում է Բերդի քննչական մեկուսարանում: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ Արսենն արդեն տեղյակ է, որ դանակի բազմաթիվ հարվածներից 17-ամյա Աստղիկ Հանիսյանը մահացել է, սակայն նրա դեմքին ժպիտ է հայտնվում:

Հունիսի 24-ին  Ա. Խոջոյանն Աստղիկ Հանիսյանին հրավիրել է Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Ճակատի աղբյուր» տեղանք, ուր տեղի է ունեցել դեպքը:

Հավելենք, որ Արսեն Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930