Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերի բնակիչները խոշորացման դեմ բողոքելով՝ դիմել են Սերժ Սարգսյանին

Հունիս 27,2016 20:30

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան,Կոթի եւ Ոսկեպար գյուղերի 1255 բնակիչ նամակ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին եւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Ինչպես հայտնեց Կոթիի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արթուր Մանթաշյանը, իրենք նամակի մեջ նշել են, որ նամակը ստորագրողները կազմում են նշված գյուղերի փաստացի բնակչության 80 տոկոսը:

Ըստ Ա. Մանթաշյանի ՝դիմումատուները դեմ են Ադրբեջանին սահմանակից համայնքների խոշորացմանը, ցանկանում են , որ գոնե այս փուլում այն չիրականացվի, քանի որ մինչեւ 2017 թվականի վերջը  Հայաստանի բոլոր համայնքներն են խոշորացվելու: Նրանք նշել են, որ համայնքների խոշորացումով խախտվում է  ՀՀ սահմանադրությունը եւ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7-րդ գլուխը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930