Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդունել է Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալին

Հունիս 27,2016 20:35

Ս/թ. հունիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Օ.Եսայանի հանդիպումը Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վիկտոր Ֆերտմանի հետ՝ օրեր առաջ ՌԴ-ում ՀՀ դեսպանի և նույն դեպարտամենտի ղեկավար-նախարար Ի.Կալինայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մոսկվայի միջմշակութային հաղորդակցության թիվ 1650 պետական բյուջետային կրթական հաստատության հետագա գործունեությանն առնչվող հարցերին, որոնք մտահոգության տեղիք են տվել՝ ելնելով իրավիճակային որոշ խնդիրներից:

Դեսպան Եսայանը հիմնավորել է նշված կրթօջախի նկատմամբ հայկական կողմի հետաքրքրությունը՝ հաշվի առնելով այն, որ դպրոցը բացվել է 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Մոսկվայում հայտնված հայաստանցի դպրոցականների՝ հայկական թեքումով ուսումը շարունակելու նպատակով: Կրթօջախը նաև հանդիսանում է հայ-ռուսական միջպետական փոխհամաձայնության հիման վրա գործող Մոսկվայի հայերենի դասավանդմամբ երկու դպրոցներից մեկը:

Զրույցին կողմերը փոխադարձ մտահոգություն են հայտնել նաև դպրոցի աշակերտների ընդհանուր թվի, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցման մեջ ներգրավված հայազգի դպրոցականների թվակազմի կրճատման շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական կրթական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կարևորելով նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղված քայլերը:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կրկին հանդիպել հուլիսի կեսերին՝ դպրոցի հետագա գործունեության արմատական բարելավմանն առնչվող հարցերը հստակեցնելու և անհրաժեշտության դեպքում կազմակերպչական խնդիրները կարգավորելու նպատակով:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության

Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930