Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Շարքային Ռուբեն Եսայանը հանդիպել է պաշտպանության նախարարին ու նրա կնոջը

Հունիս 28,2016 08:30

Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Եսայանը նամակով դիմել էր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով:

Չմերժելով զինվորի խնդրանքը՝ Ռուզաննա Խաչատրյանը սիրով ընդունեց նրան: Ջերմ զրույցի ընթացքում Ռուբենը անկեղծորեն պատմեց ծառայության, ապրիլյան պատերազմի ժամանակ իր կրած դժվարությունների, սիրած աղջկա և այն երազանքի մասին, որ կցանկանար հանդիպել ու մոտիկից տեսնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սեղմել նրա ձեռքը. հետո ամոթխած բացահայտեց մի գաղտնիք ևս, որ ունի հեղինակած երգ` նվիրված Արցախի հերոս Սեյրան Օհանյանին:

Seyran Ohanyan_Ruben Yesayan2016 թ. հունիսի 27-ին ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց զինվոր Ռուբեն Եսայանին: Հանդիպման ընթացքում նրանք զրուցեցին ծառայողական խնդիրների, պարտականությունների, ընտանեկան հարցերի շուրջ: Նախարարը շնորհակալություն հայտնեց իրեն նվիրված երգի ջերմ խոսքերի համար և մաղթելով զինվորին բարի ծառայություն՝ հորդորեց, որ ապագայում սիրով ընտանիք կազմի, շատ զավակներ ունենա, շենացնի հայրենիքը… Իսկ ինքը մշտապես կանգնած է հայ զինվորի, սպայի, հայրենիքին նվիրյալ պաշտպանների կողքին և ուժերի ներածին չափով սատարելու է նրանց ընտանիքներին:

-Մենք թշնամուն հաղթելու ենք մեր միասնությամբ, հայրենիքի և միմյանց նկատմամբ հավատով, սիրով և պայքարի անհաղթելի ոգով:

Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930