Լրահոս
Օրվա լրահոսը

«Հռոմի պապի այցը Հայոց ցեղասպանության հարցի լուծման ճանապարհին լուրջ ազդեցություն չի ունենա». Գևորգ Պետրոսյան

Հունիս 28,2016 15:01

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Գևորգ Պետրոսյանը նշեց, թե առանձնապես սպասելիքներ չունի Հռոմի Պապի այցից Հայոց ցեղասպանության խնդրի լուծման առումով. «Չեմ կարծում, որ Հռոմի պապի այցելությունը Հայաստան լուրջ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության հարցի լուծման ճանապարհին»:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է հետևություններ անի Հռոմի պապի կոչից, Գևորգ Պետրոսյանը նշեց. «Ակնհայտ էր, որ Թուրքիայում ուշի ուշով հետևելու են Հռոմի պապի այցի ողջ ընթացքին: Թուրքական մեդիան բավականին արագ արձագանքում էր նրա բոլոր հայտարարություններին: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում հաղորդագրություն տեղադրվեց, որտեղ քննադատում էին Հռոմի պապի հայտարարությունները, մեղադրում հայկական տեսակետները պաշտպանելու համար»:

Ըստ թուրքագետի` ակնհայտ է, որ Թուրքիան հետևում է Հռոմի պապի հայտարարություններին, քանի որ մեկ միլիարդից ավելի կաթոլիկների հոգևոր առաջնորդը ոչ միայն իր բուն գործառույթներն է կատարում, այլև միջազգային քաղաքականության վրա ազդեցություն ունեցող անձ է: Պապական ինստիտուտը կարևոր է և առավել կարևոր է այն, որ Հռոմի պապը վերահաստատեց իր խոսքերը, որոնք հնչեցրել էր անցյալ տարի ապրիլին»:

Սակայն թուրքագետի կարծիքով` այս այցն առանձնապես շատ բան չի տա Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդրի լուծման հարցում. «Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, պատասխանատվության ենթարկելու առումով այս այցը ինչ-որ շոշափելի արդյունքներ դժվար թե ունենա. Հռոմի պապը գործի իր մասն արել է, մնացյալը մեր գործն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930