Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի երեխաների ամառային հանգիստը` Երևանում

Հունիս 28,2016 17:55

«Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումներին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտապես ներգրավված են նաև հատուկ խմբերի երեխաները: Հերթական հետաքրքիր անակնակալն ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 30 արցախցի երեխաների համար էր, ովքեր իրենց հարազատների հետ Երևանում էին ԼՂՀ-ում գործող «Մայրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան և ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Երեխաներից շատերն առաջին անգամ են եղել այգում, նրանք հաճույքով զբոսնել են, նստել կարուսելներ, կերակրել կենդանիներին:

Մայրաքաղաքի փոքրիկ հյուրերին ևս մեկ հաճելի անակնկալ է մատուցվել Երևանի քաղաքապետարանի կողմից. երեխաները «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով ճանաչողական շրջայց են կատարել Երևանում և ծանոթացել պատմամշակութային վայրերին:

Մշակութային և ժամանցային ծրագրերով հագեցած օրվա ավարտին երեխաները նշել են, որ երևանյան այցն իրենց արձակուրդային լավագույն հիշողություններ պարգևեցին, որոնց մասին կպատմեն ընկերներին և համադասարանցիներին:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930