Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ գոնե զանգեք ասեք՝ ո՞նց եք, ժողովուրդ, ձեր վրա ոնց որ կրակում են, անգամ էդ չեք լայաղ արել». Ռուստամյանը՝ ՀԱՊԿ-ին (Տեսանյութ)

Հունիս 29,2016 14:58

«Կա մի ոսկի կանոն՝ եթե չունես այլընտրանք, ամրացրու այն, ինչ ունես: Եթե դրանից շեղվում ես, ուղղակի խարխլում ես քո անվտանգությունը, սպառնալիքներն ես ավելացնում քո նկատմամբ եւ փլուզում ես քո անվտանգության համակարգը»,- այսօր ԱԺ-ում ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ «Նրանք, ովքեր անընդհատ խոսում են մեր անվտանգության, ինքնիշխանության կորստից, իրականության մեջ ասում են՝ թողեք այն ճյուղը, որից բռնվել եք՝ չունենալով մեկ այլ ճյուղ, որից կարող ենք բռնվել: Դա նշանակում է մեզ ասեն՝ ուղղակի բերանքսիվայր ընկեք գետնին, էդ են ասում»:

Արմեն Ռուստամյանն ասաց՝ այս պայմանագիրը շատ էլ լավ պայմանագիր է, պայմանագրերը ընդհանրապես լավն են, մեր խնդիրն այն է, որ դա չթողնենք մնա թղթի վրա. «Եկեք հավաքենք բոլոր այն պայմանագրերը, որոնք ունենք պաշտպանության հետ կապված, ՌԴ-ի, մյուս գործընկերների հետ կապված, դնենք վերլուծենք ու պահանջենք, որ հերիք է հայտարարություններ անեք առ այն, որ մենք միասին ենք՝ ՀԱՊԿ-ով, էս-ով, էն-ով եկեք տեր կանգնեք ձեր պարտավորություններին: Այն հայտարարությունները, որ ՀՀ-ն արեց ՀԱՊԿ-ում, իսկապես արժանապատիվ հայտարարություններ էին, որ ի՞նչ է նշանակում, մի հատ գոնե զանգեք ասեք՝ ո՞նց եք, ժողովուրդ, ձեր վրա ոնց որ կրակում են: Անգամ էդ չեք լայաղ արել զանգել: Սա վերաբերվում էր թուրքի եւ Ադրբեջանի շահերը սպասարկող որոշ պետությունների, որոնք նրանց խոսափողն են դարձել: Այո, հարցերն իրենց անուններով կոչելու ժամանակն է, ես լրիվ համաձայն եմ, բայց ոչ այս ճանապարհով: Սա ուղղակի մեծացնում է մեր հնարավորությունները պաշտպանական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930