Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Զարեի» համար բավականին ռուսական ռուբլիներ վճարեցինք». (Տեսանյութ)

Հունիս 29,2016 23:05

1926 թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Զարե» ֆիլմը  (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան) ՝ըստ Լազոյի վիպակի:

«Զարեն» «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացման կինոնկարն է: Այն պատմում է Անդրկովկասի քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։

zare

Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, բավականին գումար են ծախսել «Զարեն» թվայնացնելու համար:

«Որոշեցինք, որ չփակենք ժապավենի խզվածները: Մոսկվայում պահպանվում էր նեգատիվը, վճարեցինք բավականին ռուսական ռուբլիներ, թվայնացրինք  ու այս անգամ, երբ վերադառնում էի, հետս բերեցի թվայնացված օրինակը: Դա իսկապես նվեր կլինի հայկական կինոյին, որովհետեւ եթե ամեն անգամ մեկ ֆիլմ թվայնացնենք շատ մեծ նվեր կլինի հայկական կինոյի պատմությանը»,-ասաց պարոն Խաչատրյանը: Նա հայտնեց, որ այդ համր ֆիլմը ենթագրերով է, բայց կցուցադրվի կենդանի նվագակցությամբ՝ Վահագն  Հայրապետյանը  դաշնամուր կնվագի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930