Լրահոս
Օրվա լրահոսը

41 մլն 746 հազար դրամ՝ Արթիկին

Հունիս 30,2016 12:23

Կառավարությունն այսօր 41 մլն 746 հազար դրամ հատկացրեց Արթիկում գետի վարարման հետեւանքով փլուզված տների բնակիչներին եւ վնասված համայնքային  կառույցների խնդիրը լուծելու համար:

Ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, 22 մլն-ն կտրամադրվի շինությունների բարեկարգման համար, 2 մլն 430 հազար դրամը  կտրվի որպես փոխհատուցում տուժած ցանքատարածությունների եւ ջրհեղեղի հետեւանքով սատկած  ընտանի կենդանիների դիմաց, գրեթե 17 մլն դրամ էլ կհատկացվի  ջրատար համակարգերի բարեկարգմանը:

Նշենք, որ գետի վարարման հետեւանքով  տուժել էր 13 շինություն եւ թիվ 2 մանկապարտեզը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930