Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը Հայաստանում իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքին

Հունիս 30,2016 12:43

ԵՐԵՎԱՆ, 2016թ. հունիսի 30 — ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը,Հարավային Կովկասի երեք երկրներ իր պաշտոնական այցի շրջանակներում գտնվելով Հայաստանում, այսօր այցելեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակ՝ քննարկելու վերջինիս աշխատանքն ու գործունեությունը և հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Շտայնմայերին ողջունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը։

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է Հայաստանում պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության հետ և ողջունում է գործող նախագահի այս այցը››, – ասաց Ավակովը։ ‹‹Քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարում ունի Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ոստիկանություն-հասարակություն գործընկերության բարելավման, ինչպես նաև կանանց ու երիտասարդության ներգրավվածության և զանգվածային լրատվամիջոցների ազատության խթանման գործում»:

Գործող նախագահն իր գնահատանքն է հայտնել բոլոր երեք հարթություններում գրասենյակի գործունեության վերաբերյալ և գովել սերտ համագործակցությունը Հայաստանի հաստատությունների հետ:

Ավելի վաղ, Հայաստան կատարած իր այցի առաջին օրը՝ հունիսի 29-ին, Շտայնմայերը հանդիպումներ ունեցավ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է պետական գործընկերների, քաղաքացիական հասարակության և Հայաստանում այլ դերակատարների հետ՝ աջակցելու գործունեությանը տարբեր ոլորտներում,ներառյալ՝ օրենսդրական և քրեական արդարադատության բարեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ, միգրացիոն քաղաքականություն, տնտեսական ինտեգրում, բնապահպանական գործունեություն, մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, լրատվամիջոցների ազատություն, տեղեկատվության հասանելիություն, գենդերային հավասարություն, աջակցություն ոստիկանության և անվտանգության ոլորտի բարեփոխմանը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930