Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադահայերի օժանդակությունը Արցախին

Հունիս 30,2016 14:04

Սփյուռքի մեր հայրենակիցները մշտապես Արցախի կողքին են՝ օժանդակելով թե նյութապես և թե բարոյապես: Վերջերս Կանադայի 3 քաղաքների՝ Տորոնտոյի, Վանկուվերի և Մոնրեալի հայությունն Արցախ է ուղարկել հագուստի խմբաքանակ, որը հատկացվեց Քաշաթաղի բազմազավակ և անապահով ընտանիքներին, ինչպես նաև Թալիշի տեղահանված բնակչությանը, այլոց: ՀՀ Սփյուռքի նախարարության Կանադայի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը, ով Բերձորում ներկա էր հագուստի հատկացմանը, տեղեկացրեց, որ առաջին անգամ է՝ կանադահայ գաղութը նման խմբաքանակով օժանդակում Արցախին:

Gurgen Meliqyan (1)Ապրիլյան պատերազմական իրադարձությունների արդյունք է սա: Նշեց նաև, որ շատ ընտանիքներ ու հայկական կազմակերպություններ, եկեղեցիներ են մասնակցել ակցիային: Շնորհակալություն հայտնեց «Գուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին, ով համագործակցել է իրենց հետ և միասին կազմակերպել են հագուստի բաշխումը: Բացի այդ, Խ. Մարդոյանը դրամական օժանդակություն հատկացրեց 2015թ. մարտի 19-ին հայրենի սահմանը պաշտպանելիս հերոսաբար մարտիրոսված Հակոբ Խաչատրյանի(Աղաձոր գյուղի բնակիչ) և այս տարվա ապրիլին մարտական հենակետերից մեկում զոհված կամավորական(Աղավնատուն համայնքի բնակիչ) Համլետ Հաջոյանի ընտանիքներին: Կանադահայերը նաև քնապարկեր են ուղարկել առաջնագծի համար: Գուրգեն Մելիքյանը կարևորելով նման միջոցառումներն Սփյուռքից, նախ ընդգծեց դրանց բարոյական արժեքը:

IMG_6865Սփյուռքի մեր հայրենակիցները, թեկուզ հեռվում, բայց Արցախի, Մայր հայրենիքի հետ են և փորձում են ինչ-որ չափով օգտակար լինել: Շնորհակալություն հայտնեց Կանադայի մեր հայրենակիցներին, որ սիրով են ձեռնարկել օժանդակությունը, նաև Խորեն Մարդոյանին, որ կարճ ժամանակում կազմակերպեց օժանդակության՝ հայրենիք տեղափոխումը և որ անձամբ է իրականացնում բաշխումը: Երախտագիտություն հայտնեց Հակոբ Խաչատրյանի հորը՝ Գագիկ Խաչատրյանին, ով հերոս զավակ է տվել հայրենիքին, ով ազատագրված Աղաձորում ամփոփեց որդու շիրիմը՝ դարձնելով սրբատեղի: Բերձորում բաշխումն իրականացնելուց հետո կազմակերպիչները մեկնեցին Շուշի և Ստեփանակերտ:

ՄԵՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930