Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը բանակցում է Լարսին այլընտրանք Հարավային Օսիայի ճանապարհն օգտագործելու վերաբերյալ (Տեսանյութ)

Հունիս 30,2016 16:21

Aravot.am-ի հարցին, թե Լարսի սահմանակետում մնացած քաղաքացիների շրջանում խուճապ է սկսվել, թե օդային ճանապարհով դադարեցվում են թռիչքները, արդյոք ոչ բոլորը կտեղափոխվեն Հայաստան, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ բոլորն էլ տեղափոխվելու են:

Պարոն Բեգլարյանը կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում վրացական եւ ռուսական կողմի հետ այլընտրանքային ճանապարհի համար, սակայն առայժմ նորություն չկա: Այլընտրանքային տարբերակներից մեկն, ըստ Գագիկ Բեգլարյանի, կարող է լինել Հարավային Օսիան:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930