Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը

Հունիս 30,2016 16:20

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության կրթության որակավորման, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համարժեքության վերաբերյալ»  համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը: Այն  վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում/կազմակերպություններում ստացած կրթության` սահմանված նմուշի այն փաստաթղթերին /տեղեկանքներին/ ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված են բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը չավարտած անձանց: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի փոխադարձ ակադեմիական շարժունակությանը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը:

Համաձայնություն է տրվել նաև  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009թ. հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություն կատարելու մասին» առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը պաշտոնական հայտագրով խնդրել է փոփոխություններ կատարել ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին 2009թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում. Էմիրությունների կառավարությունն առաջարկում է հուշագրում ավելացնել նաև մի դրույթ, որով մուտքի արտոնագրի պահանջի վերացումը կտարածվի նաև ԱՄԷ հատուկ անձնագիր կրողների նկատմամբ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930