Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը տեղյակ չէ ՞ «սուպերնախարարի» որդիների ունեցվածքից

Հունիս 30,2016 21:01

Հունիսի 30-ին լրագրողները «Կոնգրեսս հյուրանոցում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրման 15-ամյակին նվիրված արարողությանը մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին ՀՀ Ֆինանսների նախարար  Գագիկ Խաչատրյանի որդիների լոսանջելեսյան շքեղ առանձնատնով: Վարչապետն ասաց, որ չի հասցրել լրատվությանը ծանոթանալ: «Կծանոթանամ, կարծիքս կհայտնեմ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

hetq.am-ը  գրել էր, որ Ֆինանսների նախարարի որդիներ Գուրգենը (ծնվ. 1983 թ.) եւ Արտյոմը (ծնվ. 1986 թ.), 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood)  թանկարժեք թաղամասում: Ըստ նույն աղբյուրի, հսկայական բիզնեսների ու միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքի հետեւանքով մամուլի կողմից «սուպերնախարարի» անուն ստացած Գագիկ Խաչատրյանի հետ բազմաթիվ ընկերություններ են առնչվում, որոնք, սակայն, գրանցված են նրա հարազատների անուններով՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաքսի Կոնցեռն», «Չիմեգ» եւ այլն: Սրանցից մի քանիսի մեջ մասնակցություն ունեն նաեւ Գուրգենն (լուսանկարում) ու Արտյոմը: Վերջիններս իրենց կանանց հետ գրանցված են Տերյան 66 հասցեում՝ տարբեր բնակարաններում: Տերյան 66-ը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող «HSBC» բանկի բարձրահարկն է: Սակայն Լոս Անջելեսի 355 South Mapleton Drive հասցեի համեմատությամբ Տերյանն 66-ը, Հետքի բնորոշմամբ, կարելի է ասել, աղքատանոց է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930