Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի եւ վարչապետի շնորհիվ 6 տղաներ ունեցող ընտանիքը սեփական տուն ունեցավ

Հունիս 30,2016 21:11

Իջեւանցի Դավիթ Սահակյանը 6 անչափահաս տղա ունի, որոնք ծնվել են զույգերով, կեսարյան հատումով: Արծրունին եւ Սահակը ծնվել են 2007թ. փետրվարի 6-ին, Նորիկն ու Սարգիսը՝ 2010թ. նոյեմբերի 27-ին, Գագիկն ու Կամսարը՝ 2014թ. դեկտեմբերի 11-ին: Սահակյանների բազմանդամ ընտանիքը մոտ 10 տարի բնակվում էր Իջեւան քաղաքում, Ռուսաստանում բնակվող բարեկամի բնակարանում:

Իրավաբանական բարձրագույն կրթությամբ գործազուրկ Դավիթ Սահակյանը սեփական տուն ունենալու խնդրանքով դիմել էր բազմաթիվ պաշտոնյաների եւ կազմակերպությունների: Ի վերջո` նրա խնդրանքը բավարարվեց: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն իր անձնական միջոցներից տրամադրեց 12 հազար 500 դոլարին համարժեք դրամ: Նույնքան գումար պետական բյուջեի միջոցներից հատկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ Սահակյանների բազմազավակ ընտանիքի համար  Իջեւանի Ասլանյան փողոցում գնվեց երկահարկանի առանձնատուն: Դ. Սահակյանը երախտապարտ է Հ. Հակոբյանին եւ Հ. Աբրահամյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930