Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նշեց հիմնադրման 15 տարին. (Ֆոտոշարք)

Հունիս 30,2016 21:22

Հունիսի 30-ին  «Բեսթ Վեսթեռն Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:

2 3 4 5 6 7

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հիմնադրվել է 2000 թ. Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների կողմից: Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի հետ համագործակցության արդյունքում այն տվել է 1456 շրջանավարտ, որոնց 80 %-ից ավելին աշխատում է մասնագիտությամբ, իսկ 8 %-ը շարունակում է ուսումը:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, կրթության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստին պարգեւատրեց Վարչապետի հուշամեդալով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930