Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Նամակ եմ հղել ՌԴ կառավարության ղեկավարին»

Հունիս 30,2016 22:00

Հունիսի 30-ին  «Բեսթ Վեսթեռն Կոնգրես» հյուրանոցում պատասխանելով լրագրողների հարցին ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Լարսի խնդրին :

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Այս երկու օրը ՀՀ տրանսպորտի նախարարը կմեկնի Վրաստան, երեկ ես նամակ եմ հղել ՌԴ կառավարության ղեկավարին, ինքնաթիռ է տրամադրվել, արդեն 200 քաղաքացի Երեւանում են:

4-րդ թռիչքը եւս կայացել է, կտեղափոխվեն մեր  50 քաղաքացիներ: Բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, աշխատանքներն իրականացվում են Վրաստանի կառավարության կողմից, 2-3 շաբաթ ժամանակ են խնդրել, որպեսզի ավարտեն»:

Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-135 կմ-ում հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի այդ հատվածը: Ոչ միայն ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, այլեւ սահմանին բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ էին կուտակվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930