Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Բալայանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին. «Մեկնաբանությունների կարիք ես չեմ տեսնում»

Հունիս 30,2016 22:15

Ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկատվություն է տարածել, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հաստատել է Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաթղթի առկայությունը:

Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախագահ, ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Մասնավորապես՝ նա նշել է, որ կա փաստաթուղթ, որի վրա աշխատանքներ են կատարվում. «Եթե մենք այս ուղղությամբ շարժվենք, ապա կարող ենք հասնել խաղաղության»:

Aravot.am-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը: «Երեկ արտգործնախարարը հանգամանալից անդրադարձել է այդ հարցին, եւ միջնորդ երկրներից մեկը նման  որակումները նաեւ բնորոշել է որպես այլասերվածություն: Այլ մեկնաբանությունների կարիք ես չեմ տեսնում»,- ասաց նա:

Նշենք, որ չորեքշաբթի ասուլիսի ընթացքում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ բանակցություններում երբեք չենք քննարկել եւ չեն քննարկի`ԼՂՀ-ի ինքնավար մարզի տարբերակը Ադրբեջանի կազմում:  ԼՂՀ-ի ժողովուրդը ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, դա նաեւ եռանախագահներն են ամրագրել. «Ո՞ւմ հավատանք`Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930