Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է զինվորը ռազմամթերք կուտակել

Հունիս 30,2016 23:13

Ալեքսանդր  Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության  սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2015թ. ապրիլ ամսից հուլիսն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում մաքրություն կատարելու  ժամանակ զինաբուրգի մոտից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակի պայթուցիչ:

Նա նույն մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ խրամուղու վերին հատվածից գտել է 80 հատ 7.62 մմ տրամաչափի  փամփուշտներ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում ծառայություն իրականացնելու  ժամանակ յուրացրել է ծառայության համար իրեն հատկացված, ռազմամթերք հանդիսացող 80 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ: Ա. Պողոսյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, 238 հոդվածի 1-ին մասով եւ 371 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Պողոսյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930