Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երբ կփոխվի վերնախավը

Հուլիս 01,2016 10:00

Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած` ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում: Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, մոտ ժամանակներս նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է` կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»):

Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ: Կան երկրներ, որտեղ դա տեղի է ունենում ոչ ժողովրդավարական ճանապարհով: Օրինակ՝ Չինաստանում այդ ռոտացիան կատարվում է «վերեւից» եւ, որպես կանոն, ուղեկցվում է գնդակահարություններով: Միացյալ Նահանգներում դա իրագործվում է ընտրական մեխանիզմներով` ճիշտ է, իմ կարծիքով, չափազանց անկատար, հնացած: Նրանք, ովքեր ԱՄՆ-ում «պատասխանատու» են այդ ռոտացիայի համար, գիտակցում են, որ ոչ Հիլարի Քլինթոնը շատ հաջող նախագահ կլինի, ոչ էլ, առավել եւս, Դոնալդ Թրամփը: Բայց ինչ արած` ավանդույթներ են, որոնք առայժմ ոչ ոք չի ուզում խախտել:

Վրաստանում էլիտայի փոփոխությունը տեղի ունեցավ «վարդերի հեղափոխության» շնորհիվ, որն առայսօր ոգեշնչման աղբյուր է մեր` հայաստանյան հեղափոխականների համար: Հաջողվե՞ց արդյոք նոր, ավելի ժամանակակից վերնախավ աճեցնել մեր հարեւաններին` հավանաբար, ոչ ամբողջությամբ. երբ Արեւմուտքը Սաակաշվիլիից հետո փողերը պակասեցրեց, նոմենկլատուրան ավելի «ավանդական» դարձավ: Իսկ, օրինակ, մեր մյուս հարեւանների դեպքում միեւնույն է` իշխող կուսակցությունն ինչպես է կոչվելու` «Յե՞նի Ազերբայջան», թե՞ «Քոյնա Ազերբայջան», միեւնույն է՝ նույն կառույցն է լինելու` կոմունիստական հզոր ավանդույթներով: Նույնը, ասենք, «Եդինայա Ռոսիա» կամ «Նաշ դոմ Ռոսիա», ՀՀՇ կամ ՀՀԿ:

Հայաստանում վերնախավը կարող է փոխվել, իհարկե, միայն ընտրական մեխանիզմներով, ինչին առայժմ իշխանությանը հաջողվում է դիմադրել: Որեւէ նախանշան չկա, որ դա կարող է տեղի ունենալ 2017 թվականին: Իշխանափոխությունն, այո, բացառված չէ` այնպես, ինչպես 1998 թվականին: Դա, ինչպես այն ժամանակ ոչ մի բան չփոխեց, այդպես էլ հիմա չի փոխելու: Էլիտայի փոփոխություն կկատարվի այն ժամանակ, երբ կուսակցությունները հանդես գան ոչ թե «իրար գլուխ ջարդելու», այլ գաղափարական, սկզբունքային դիրքերից: Այսօր կուսակցությունները դրա մասին լսել անգամ չեն ուզում: «Ի՞նչ գաղափարախոսություն այս օրհասական պահին,- ասում է իշխանությունը,- երկիրը փոսի մեջ է, հեսա մենք ռեֆորմներ կանցկացնենք, եւ ամեն ինչ լավ կլինի»: «Ի՞նչ գաղափարախոսություն այս օրհասական պահին,- 25 տարի ասում է ընդդիմությունը,- հեսա մենք ժողովրդին դուրս կբերենք փողոց, սաղ թալանչիներին կբռնենք, կդատենք, կկախենք, կգյուլլենք, կվառենք, եւ ամեն ինչ լավ կլինի»:

Մոտակա ամիսներին մենք դա ենք լսելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hay says:

    …այդպես էլ հիմա չի փոխելու…
    Համաձայն չեմ. Միայն Սերժի չլինելով գոնե գաղջը կվերանա:

    • Հ.Շ. says:

      … անկախաբար թէ ո՞վ է առնելու իր տեղը…

      կը ներէք,
      սակայն լուրջ մօտեցում չէ այս

      «հոնքը ուղղելու նպատակով աչքը հանել» ասացվածքին ծանօթ էք վստահաբար
      (այս կ’ասեմ, Ձեր իսկ տրամաբանութեան հիման վրայ,
      քանզի իմ կարծիքով, նիւթի առարկա «հոնքն» ալ այդքան վատը չի,
      նոյնիսկ, շատ մը ոլորտներում, շատ ել լաւն է, վարձքը կատար, Աստված կեանք եւ առողջություն տա իրեն)

  2. Armine G says:

    Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում վերնախավը կփոխվի միայն այն ժամանակ , երբ փոխվի հասարակությունը: ոչ մի ՀՀԿ կամ Կոմկուս չի դիմանա այն հասարակությանը որն ունի բարձր բարոյական արժեքներ – ուստի եւ անհանդուրժողականություն այն անբարոյական վերնախավին, որը փորձում է գոյատեւել եւ գաղջանալ հասարակության հաշվին:
    Մինչեւ հասարակությունը չփոխվի, վերնախավը չի փոխվի:
    Հայաստանում վերնախավը չի կարող փոխվել ոչ ընտրական մեխանիզմներով, ոչ էլ հեղափոխությամբ քանի դեռ Հայ հասարակությունը – մեր ժողովուրդն ինքը չի մաքրվել բարդույթներից ու գաղջից: Հայ հասարակությունը պետք է ապրի բարոյական սկզբունքներով , չհանդուրժի ու պախարակի սուտը անազվնությունը թալանը դավաճանությունը:
    Հայ հասարակությունը պետք է ապրի բարոյական սկզբունքներով: Միայն այդ դեպքում վերնախավը կարող է փոխվել, որպեսզի համապատասխանի հասարակությանը:

    • Հ.Շ. says:

      ուզում էք այլ երկիրների հետ բաղդատե՞լ

      շատ սիրով, ուրեմն ահա՝

      հոռեգոյն պարագային անգամ,
      հոռեգոյն պատկերացումով անգամ,
      եթէ Հայաստանում վերնախավը «ուտում է»,
      անոր կողքին, գոնէ մղում է Ազգին ի նպաստ գործունէութիւն

      այլ երկիրներում,
      ուտում են (ոչ միայն նոյնքան, այլ ապահովաբար՝ շատ աւելի),
      Ազգը բացարձակապէս անտեսելով

      Հայաստանի իշխանութեանց դէմ ուղղված քննադատութիւնները, ըստ էութեան, բոլորը անհիմն չեն,
      սակայն իրենց ձեւով ու չափով՝ կարգին ծիծաղելի են

      այդ պատճառով է որ իշխանություն ալ հոգը չի,
      ի զուր ու աւելորդ տեղ ականջ չի կախում…

      շարունակեցէք ուրեմն առավօտից իրիկուն գոռալ,
      եւ երկիրը անիծել

      • Hay says:

        Հ.Շ., դուք նստել եք չգիտեմ որ երկրում ու գաղափար անգամ չունեք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Այստեղ արժեքներն են փոխվել. իշխանությունը փող է, փողը սրբություն է, մարդը ոչինչ է, ամեն օր սպանություն, գազանություն, լկտիություն: Օդը լցված է գաղջությամբ և այդ գաղջի պատճառը մեկ հոգի է` իր գաղջ էությամբ:

        • Հ.Շ. says:

          ահա մի այլ ապացոյց ճիշդ իմ ըսածիս՝
          Դուք դարձյալ խօսում էք «օդին մէջ»,
          անտեսելով ամենատարրական, իրողական տուեալները

          Աստուծոյ Կամքով՝
          ես, իմ ընտանիքիս հետ,
          13րդ յաջորդական անգամն ըլլալով,
          շուտով հասնելու եմ Երեւան, եւ այնտեղից ել՝ Արցախ
          ուր, տարեկան յաջորդական տասներկրորդ առիթով,
          պիտի կատարենք մեր այս – լիովին սեփական – Առաքելութիւնը՝

          https://www.shoushisummercamp.org/
          https://www.facebook.com/AramManoukianJampar

          խնդրեն, հրամմեցէք մեր մօտ, թեկուզ մի օրով լրիվ ամսվա ընթացքին,
          մի քիչ կ’օգնէք մեզի,
          եւ նաեւ կը զրուցենք…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031