Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում են մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները

Հուլիս 01,2016 20:00

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետը հետևել է նաև մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն «Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության, Աջափնյակի մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոններում ու Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում: Քաղաքապետին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրով վերոնշյալ կրթօջախներում կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար:

Օգտվելով առիթից՝ մշակութային կենտրոնների տնօրենները նաև կրթօջախներ հաճախող սաների ծնողների շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում և այն խնդիրները, որոնք առաջադրվել են բնակիչների կողմից , հետզհետե կստանան լուծումներ:

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

«Աջափնյակ վարչական շրջանում այս տարի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում ինչպես մշակութային օջախների հիմնանորոգման, այնպես էլ բակային տարածքների բարեկարգման ուղղությամբ: Համաչափ զարգացման համատեքստում՝ մեր կողմից խնդիր է դրված հարմարավետ պայմաններ ապահովել բոլոր վարչական շրջաններում: Դեռ անելիքներ, իհարկե, կան, և մենք բոլոր ոլորտներում հետևողականորեն պետք է շարունակենք ծրագրային աշխատանքները՝ մեր համաքաղաքացիների համար օր առաջ ավելի բարեկարգ միջավայր ապահովելու նպատակով», – նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031