Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս 42 ՀՀ քաղաքացի արդեն Հայաստանում են

Հուլիս 01,2016 20:15

Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որը 6-րդ չվերթով Հայաստան տեղափոխեց ՀՀ 42 քաղաքացու: Օդանավի ուղևորներին դիմավորեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը, ինչպես նաև՝ տեղում հերթապահող ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունների աշխատակիցները: Օդանավի ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները` գնդապետ Տ.Ս. Բազդիրևի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ԱԻ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

Ընդհանուր առմամբ՝ 6 չվերթով Հայաստան է տեղափոխվել 234 ՀՀ քաղաքացի և հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի:

Հիշեցնենք, որ հատուկ չվերթներով մեր հայրենակիցներին Հայաստան են տեղափոխում ՀՀ և ՌԴ կառավարությունների պայմանավորվածության արդյունքում, այն բանից հետո, երբ հունիսի 23-ին, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել էր, և այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, չորրորդը՝ 19.02-ին,իսկ հինգերորդ չվերթը ժամանել էր այսօր`ժամը 13.20-ին:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031