Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան ամռան մանկական գույները. անցկացվեց «Խոսող խաղալիք» մանկական փառատոնը

Հուլիս 01,2016 21:21

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված մանկական ծրագրերից երեխաների համար ամենասպասվածը մայրաքաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացված «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնն էր: 2-րդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնին այս անգամ մասնակցել են ավելի քան 2 տասնյակ տիկինիկագործներ: Ներկայացված աշխատանքներն ինչպես խաղարկային, այնպես էլ երեխաների խաղի կազմակերպման համար նախատեսված տիկնիկներ էին:

Տիկնիկների ցուցադրությամբ մեկնարկած փառատոնը շարունակվել է համերգային ուրախ ծրագրով: Օրվա երկրորդ կեսին պուրակը վերածվել է հեքիաթի հերոսների շքերթային հրապարակի:  Իսկ ավելի ուշ Երևանի, նաև մարզերի տիկնիկային տարբեր  թատրոնների ու ստուդիաների մասնակցությամբ  մանկական տիկնիկային ներկայացումներ են ցուցադրվել:

Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով տաղավարներում, ծանոթանալով ձեռագործ աշխատանքներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ փառատոնը գունավորում և յուրահատուկ տրամադրություն է փոխանցում ամառային Երևանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031