Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի ավարտը

Հուլիս 01,2016 22:00

Հուլիսի 1-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը, մասնավորապես, նշեց. «Սիրելի’ արիտունցիներ, վստահ եմ որ այս 14 օրերի ընթացքում հասցրեցիք ճանաչել Հայաստանը, սիրել ու կապվել մեր 25 ամյա անկախ Մայր Հայրենիքին: Այս օրերի ընթացքում դուք առավել հանգամանալից ծանոթացաք հայկական հարուստ մշակույթին, ազգային երգին ու պարին: Եվ, որ ամենակարևորն է ձեռք բերեցիք նոր ընկերներ ու բարեկամներ: Մասնակցելով «Արի տուն» ծրագրին, կապեր հաստատելով միմյանց միջև՝ դուք նպաստում եք, որպեսզի իրապես ձևավորվի 10,5 միլիոնանոց միակամ հայություն: Հավատացած եմ, որ ձեզանից շատերը այսօր մեկնում են Հայաստանից՝ կրկին Հայրենիք վերադառնալու մեծ ցանկությամբ»:

Արիտունցիները հանդես եկան գեղեցիկ համերգային ծրագրով՝ կատարելով հայրենասիրական երգեր, ասմունքելով, պարելով: Բոլոր համարները պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում:

Այնուհետև իր կատարումով ներկաներին ողջունեց Հայկ Եսայանը:

Նշենք, որ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 95 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Հունգարիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031