Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի աճեցրած Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դավադրաբար ընդդիմացան իրենց աճեցնողի դեմ

Հուլիս 01,2016 23:25

«Փեդն ելավ, տեր ծեծեց»,- չակերտները բացում է Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի աճեցրած ղարաբաղյան կլանի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նաեւ Վազգեն Սարգսյանը ղարաբաղյան հարցի քննարկման մեյդան գալուց դավադրաբար ընդդիմացան իրենց աճեցնողի դեմ: Պարոն Խուդավերդյանն այս կերպ է ներկայացնում 1997-ին Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային լուծման տարբերակին դեմ դուրս եկած այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանին:

«Իննսունականներին Տեր-Պետրոսյանի քաղաքական հասունությունը կայանում էր նրանում, որ ե՛ւ փուլային ե՛ւ փաթեթային տարբերակները շրջանառության մեջ մտցրեց եւ ղարաբաղյան կլանի «հայրենասերները», որոնք  այն ժամանակ  ըմբոստացան, միավորվեցին ու միավորեցին իրենց շուրջ նաեւ ՊՆ նախկին  նախարար Վազգեն Սարգսյանին, դավադրաբար գործունեություն ծավալեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի, այդ ժամանակվա դեմոկրատական պետության եւ ազգային պատկանելության դեմ՝ կուլտուրական հեղաշրջում կատարելով  երկրապահ հանրապետականներ կարգավիճակով: Այսօր բոլորիս աչքի առջեւ առանց ժողովրդական լայնածավալ մասսաների մեջ շրջանառության դնելու՝ իրենք իրենցով ցուցումային եղանակով եւ վաշխառության  տարբերակով վաճառում են հողերը՝ գցելու, ազատագրված տարածքները օտարելու, նվիրաբերելու երրորդ պետության  միջոցով ադրբեջանական կլանին»,- ասաց Արայիկ Խուդավերդյանը, -«Հարց է ծագում՝ այն ժամանակվա երիտհանրապետականները եւ ծպտյալ կուսակցականներն ինչպիսի դեր էին խաղում հայոց  պետականության ամրագրման մեջ, նրանց դավաճանական քայլերն այսօր հստակ երեւում են, քառօրյա  պատերազմը դրա արդյունքն է: Նախկինում իրենց իսկ ձեռքով կուտակած երեւույթների արդյունքն էր, որ զոհաբերեցինք մեր ապագա սերունդը ու չորս օրվա արդյունքում գցած տարածքը համարեցին անջրդի տարածքներ, կարծես թե իրենց հոր տներից բերած իրենց կանանց օժիտն էր՝ մոռանալով, որ այդ տարածքի վրա հայոց արյունն էր թափվել ու հայոց քրտինքն էր դրվել: Որը որ դարձավ  տարածք՝ պատերազմը հեռացնելով ԼՂ-ից»:

Պարոն Խուդավերդյանի խոսքով, ՀՀ իշխանություններին ուշքի գալ է պետք, որ «Դոլարային դավաճանությունը կամ աթոռային կուրությունը փոխեն ազգային պատկանելության ու պետության շահերն ավելի վեր դասեն անձնական շահերից:

Ազգաբնակչության մեջ  սթափ մասսան լավ գիտակցում է՝ ժամանակին, այսպես կոչված, երկրապահ  հանրապետականները, որոնք նաեւ իրենց մեղքի  ներդրումն ունեցան այսօրվա դեպքերի մեջ, Լեւոն Տեր Պետրոսյանի դեմ իրենց ըմբոստ  դիրքորոշումը ցուցաբերելով, այսօր երկրապահի ձայնը համառորեն լռում է , թե ինչպիսի զարգացումներ է ստանում երկրապահի ձեռքերով ձեռք բերված տարածքային ամբողջականության եւ ԼՂ վարչական տարածքի հարցը, որը դեռ անորոշության մեջ է ու քամու տատանումների հետ դեպի հայկական կողմն է առայժմ կքում»:

Արայիկ Խուդավերդյանի համոզմամբ. «ԼՂ հակամարտության կարգավորման որ տարբերակն էլ լինի՝ փուլային, թե փաթեթային, փուլ առ  փուլ իրենց փաթեթն էլ փաթաթենք, իրենց փուլն էլ փաթաթենք, երկու դեպքում էլ մենք վտանգում ենք հայոց պետականությունը. անկախ ամեն ինչից՝ դա ինչպիսի եղանակներով կլինի՝ ռազմաքաղաքական, թե քաղաքական, թե աշխարհի ութնյակի ճղճիմ մոտեցումներով, աշխարհի զոհասեղանին դրված է հայոց պետականության  ոչնչացման գաղափարը»:

«ԼՂ ստատուս քվոն չի կարող պահպանվել». Գերմանիայի ԱԳ նախարարի այս  հայտարարությանն անդրադառնալով պարոն Խուդավերդյանը այն ենթատեքստով հայտարարություն որակեց. «Որբին հաց տվող չկա, խորհուրդ տվող շատ կա: Այդ բոլոր տիպի խորհուրդները, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հարցի շուրջ, բոլորը միանշանակ ղարաբաղյան խնդիրը վերացնելու, ոչնչացնելու տակտիկան են տանելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեւակ says:

    «Փեդ» տեսավ, որ տերը իրան ոնց ա պահում, վառված պանրով մտել ա ժողովրդի քա*ակը, տեսավ ՝ սովորեց։ Ու մտածեց՝ ես էլ չե՞մ կարա նույնը կրկնեմ, բայց ավելի կատարյալ ձեւով։ Այդ ’կատարելությանը’ հասցնելու համաը ժամանակ էր պետք։ Եւ բնավ կարեւոր չէ, թս որ «նախագահը» հաջորդեց ում։ Ժամանակի հարց էր։ Էնպես որ ես որպես Ձեր նշած՝ մտավոր մարդն, ու չեմ տառապում սկրելոզով, որպեսզի չհիշեմ հենց Լեւոնի լկտի ցինիկ ,զզվելի պահվածքը եւ հատկապես նրանց՝ «Մեր դեմ խաղ չկա » հայտնի լոզուգը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031