Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի` վթարի ենթարկված քահանային տեսակցելու էին շտապում մեծ թվով գյումրեցիներ  

Հուլիս 02,2016 20:48

Ինչպես տեղեկացրել էր shamshayn.com-ը , երեկ ժամը 23:30-ի սահմաններում վթար էր տեղի ունեցել Երևանյան խճուղի 11Ա շենքի դիմաց. Շիրակի թեմի քահան Տեր Փավստոսը իր վարած «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր այդ շենքի դիմաց կայանած Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ, 50-ամյա Դոլիցե Ռեզուիչեին պատկանող  բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Վերջինիս էլ իր հերթին  առաջ ընթանալով՝ բախվել էր, կարելի է ասել համարյա կպել էր Վրաստանի Հանրապետության Ուժերգետի քաղաքի բնակիչ, 57-ամյա Վանո Լոնտատիզեին պատկանող բեռնատար ավտոմեքենային, սակայն այն չէր վնասվել:

Բեռնափոխադրող մեքենաները կանգնած են եղել այս շենքի դիմաց՝ գյումրեցիներից ճանապարհ հարցնելու դեպի Վրաստան: Վթարի հետեւանքով Տեր Փավստոսը, նրա կինն ու քույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն: Մենք ճշտեցինք, որ մեքենայում եղել են նաեւ քահանայի երեխաները, որոնք, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել:ekexeci1

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ  Տեր Փավստոսը ստացել է վնասվածքներ  ճակատի հատվածում, համակարգչային տոմոգրաֆիայով հետազոտել ու պարզել են, որ նրա մոտ գանգուղեղային վնասվածքներ չկան: Կնոջ մոտ գանգի հիմի կոտրվածք է, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն ծանր է: Իսկ քրոջ դեմքն է վնասվել, նրա առողջության վերականգմամբ զբաղվում է պլաստիկ վիրաբույժը: Երեքի կյանքին էլ  վտանգ չի սպառնում:

Մենք եղանք Տեր Փավստոսի հիվանդասենյակում, նշենք, որ նա Շիրակի թեմի ամենահամեստ ու գիտակ քահանաներից է, միշտ կանգնած նեղն ընկած մարդկանց կողքին, ուստիեւ զարմանալի չէր, որ նրան ճանաչող գյումրեցիները, լսելով նրա ընտանիքի վթարի ենթարկվելու մասին, շտապում էին հիվանդանոց: Նրա դեմքը վնասված էր,  սակայն մեկ րոպե անգամ չէր կարողանում հիվանդասենյակում մնալ պառկած. գյումրեցիները հերթով գալիս էին տեսության, հեռախոսազանգերը չէին դադարում: Հեռացողը խոստանում էր աղոթել սիրելի քահանայի ու նրա ընտանիքի անդամների առողջության համար:ekexeci

Դեպքը տեղի էր ունեցել պատահաբար, նա չէր էլ հիշում, թե ինչպես է կատարվել:

Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, վրացիների բեռնափոխադրող մեքենաներից ընդամենը մեկն է շատ թեթեւակի, կարելի է ասել աննշան վնասվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031