Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն զինվորների բարեգործական ակցիա՝ Երեւանում

Հուլիս 02,2016 22:08

«Civil voice» հասարակական կազմակերպությունն այսօր Երեւանի կարապի լճի հարեւանությամբ անցկացրեց  «շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» բարեգործական ակցիան:

Հ/կ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանի խոսքով` ակցիան արդեն վեցերորդ անգամ է անցկացվում ու նպատակն է ամրապնդել հասարակություն-բանակ կապը. «Հանրությանը տեղեկացնել, որ միայն ծայրահեղ դեպքերում չէ, որ հանրությունը բանակի կողքին պետք է կանգնած լինի: Շատ կարեւոր է, որ հանրությունը բանակի կողքին լինի միշտ՝ չնայած դեպքերին ու պատերազմներին»:akcia1

Դավիթ Գրիգորյանի խոսքով` քաղաքացիների բերած նվերները խորհրդանշական են՝ հագուստ, սնունդ, քաղցրավենիք, ով ինչով կարողանում է, օգնում է: Իսկ ամենահիշարժան նվերն էլ համարում են մի անծանոթ տատիկի ձեռագործ գուլպաները. «Մի տատիկ միջոցառման ժամանակ ասաց, որ իր կողմից ձեռքով գործած 20 գուլպա է ուզում նվիրել ու փոխանցեց մեզ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031