Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․«Քաղաքացիական պայմանագիրն ընկալվում է թիվ 1 ընդդիմադիր կուսակցություն»

Հուլիս 03,2016 19:09

Այսօր Վանաձորում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովը, որի ժամանակ ընտրությունների միջոցով ձեւավորվել է կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհուրդը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ  կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի ձեւավորումը կարեւոր է, քանի որ առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում։

Հիմնադիր ժողովին ներկա էր նաեւ կուսակցության անդամ եւ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը մինչ խորհրդի ընտրությունները ելույթ ունեցավ։ 

«Վերջին շրջանի իրադարձություններից հետո, երբ մենք առաջ ենք քաշել մեկ ընդդիմության գաղափարը, որը շատ կարեւոր է Հայաստանի քաղաքական առաջիկա զարգացումների համար, մենք ասում ենք հետեւյալը՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիններն ընդդիմություն ասելիս պետք է հասկանան մի շատ կոնկրետ քաղաքական ուժի։  «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավակնում է դառնալ այդ մի շատ կոնկրետ քաղաքական ուժը»,֊ասաց Փաշինյանը։

Նրա խոսքերով՝  երկու օր առաջ Հայաստանում հրապարակվել են սոցհարցումների արդյունքները, ըստ որոնց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանրության կողմից ընկալվում է որպես Հայաստանի հանրապետության թիվ 1 ընդդիմադիր կուսակցություն։

Նիկոլ Փաշինյանը դահլիճում հավաքվածներին դիմելով ասաց, որ քաղաքացիների մանդատները ստանալով պետք է հասնեն Հայաստանում իրական քաղաքական փոփոխությունների։

«Այսօր քաղաքական դաշտում մի բան է տեղի ունենում, որ քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը բոլորը բոլորի հետ պայմանավորվում են, ընտրությունների֊ չընտրությունների շուրջ, ապագայի շուրջ։ Մենք ասել ենք, որ մեզ համար քննարկելու մի սուբյեկտ  կա՝ Հայաստանի հանրապետության քաղացին։ Մենք այստեղ ենք նաեւ, որպեսզի Վանաձորի քաղաքացիների հետ պայմանավորվենք, կնքենք գործընկերության դաշինք, եւ միասին ստեղծելու ենք մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն, մենք միասին ունենալու ենք վեց հազար վստահված անձ»։ Ապա Փաշինյանը վստահեցրեց, որ ժողովրդի մանդատը ստանալով՝ Հայաստանի վերափոխման ճանապարհային քարտեզն է գծվում եւ դրա տրամաբանական ավարտին կլինի կոռուպցիայից եւ ապօրինություններից զերծ Հայաստան։

ՔՊԿ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերով էլ՝ կուսակցությունը լայն հնարավորություն է տալիս տեղական կառույցների ներկայացուցիչներին բավարար ջանք գործադրելու դեպքում՝ դրսեւորվել թե կուսակցությունում, թե քաղաքական կյանքում։

Հարությունյանը շեշտեց նաեւ, որ Տեղական ինքնակառավարման ընտրությունները շատ կարեւոր է կուսակցության համար եւ նաեւ ՏԻՄ ընտրություններով է հնարավոր հաջողության հասնել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031