Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավոր չկեղծե՛ս». հումորային պաստառներ` պատգամավորներ VS լրագրողներ ֆուտբոլային հանդիպմանը. (Տեսանյութ)

Հուլիս 04,2016 22:02

«Պատգամավոր չկեղծե՛ս», «Լրագրող՝ հաղթանակ» պաստառներով էին այսօր Դինամո մարզադահլիճում լրագրողները հետեւում պատգամավորների ու լրագրողների ֆուտբոալյին  խաղին:

Football_4 Football_6

Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ պատգամավորները 4:0 հաշվով հաղթեցին լրագրողներին:

Հիշեցնենք նաեւ, որ ֆուտբոլային հանդիպմանը գոլի հեղինակներ դարձան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Բադոյանը՝ ԱԺ  արտաքին կապերի վարչության աշխատակից, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը եւ  պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հանդիպման ավարտից հետո լրագրողների թիմի ավագ «Արմենպրես» գործակալության լրագրող Շանթ Խլղաթյանն իրենց պարտությունը պայմանավորեց նոր ձեւավորված թիմով. «Իրենք միշտ իրար հետ խաղացել են, իսկ մենք ընդամենը մի քանի մարզում էինք անցկացրել, խաղի ժամանակ զգացվում էր, որ իրար չէինք հասկանում: Իրենց դարպասապահը շատ ուժեղ էր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031